▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մհեր Մկրտչյանը` հիվանդանոցում. բացառիկ տեսանյութ

3-րդ Ալիք-ի տեսանյութում. Արդեն 22 տարի նա մեզ հետ չէ, սակայն նա միշտ կմնա: Կմնա իր դերերով, իր ասմունքով, իր ձայնով, իր թախցոտ աչքերով, և վերջապես իր Հանճարով՝ պարզապես Ֆրունզ լինելով: Սրանք բացառիկ կադրեր են, որոնք պահպանվել են մեր տեսադարանում: 25-ը ՄԱՐՏԻ 1993 թվական: 9 ամիս հետո նա հեռացավ մեզանից: Մութ ու ցուրտ պայմաններում նկարահանում էինք Թատրոնի միջազգային օրվան նվիրված հաղորդում: Պարզվեց, որ Մհեր Մկրտչյանը հիվանդանոցում է: Արտավազդ Եղոյանը, Կարեն Քոչարյանը և օպերատոր Սարգիս Մկրտչյանը այցելեցին նրան: Հրաժարվեց խոսելուց, առողջականը լավ չէր: Այդ օրվանից մնացին այս երկուս ու կես րոպեն, որոնք որսաց մեր թաքնված տեսախցիկը:

Սակայն ուշադիր հետևելով, դուք էլ կնկատեք, թե ինչպես է Հանճարը զգում նույնիսկ պայուսակում պահած տեսախցիկը:

Այս կադրերը ներկայացվում են առաջին անգամ:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին