Արդեն տեղեկացրել ենք, որ Երևանի հենց սրտում` Արամի 42/1 հասցեում, գտնվող «Նավավար» ռեստորանը տևական ժամանակ է, ինչ սկսել է իր նավարկությունը: Կարճ ժամանակահատվածում այն հասցրել է ձեռք բերել համախոհներ և դառնալ վերջիններիս սիրելի ժամանցի վայրերից մեկը:
«Ինքնատիպ և ընկերական մթնոլորտ. հենց այսպես ես կարող եմ բնութագրել «Նավավար»-ի ամենօրյա երեկոները: Կարևորն այն է, որ մեզ այցելում են ոչ միայն տեղաբնակները, այլև ամառային այս շրջանում Հայաստանում գտնվող հյուրերը, ինչն արդեն պարբերական բնույթ է կրում»,-Asekose.am-ի թղթակցին ասաց «Նավավար»-ի տնօրենը:
Հարկ է նշել, որ «Նավավար»-ի այցելուներին ընկերական մթնոլորտից բացի նաև առաջարկվում է ձկնային ուտեստների լայն տեսականի` սեփական պատրաստության ձկնապուխտներից մինչև ձկնապուրներ, որոնց համային ինքնատիպությունը էլ ավելի է ընդգծվում աշխարհի և տեղական լավագույն գինիների մեծ ընտրանու, ինչպես նաև լցնովի գարեջրի շնորհիվ: Ընդհանուր առմամբ, «Նավավար»-ը Երևանում գործող այն միակ «ձկան ռեստորանն» է /ձկնալի ըմպելարան, որտեղ ձկնային ուտեստներ են մատուցվում և դրանք համտեսելու համար հարկ չկա երկար ճանապարհ կտրել ու հասնել մայրաքաղաքից բավականին հեռու գտնվող «Լճեր» ու «Սևան»: «Նավավար»-ի խոհանոցը թեև ավելի մոտ է եվրոպականին, սակայն ավանդական հայկական արքայական իշխանից պատրաստվող կերակրատեսակների սիրահարներն այստեղ նույնպես չեն անտեսվում: Առհասարակ, մեզ մոտ ամենից շատ կարևորվում է հետադարձ կապն մեր նավարկությանը միացած անձանց հետ, ինչն էլ փաստում է այն, որ այսուհետ ըմպելարանի հյուրերը կարող են վայելել իրենց սիրելի ձկնային ուտեստները, գարեջուրը և դիտել ֆուտբոլային կարևոր հանդիպումները:
«Նավավար»-ի անձնակազմը նաև իր այցելուներին սիրելի ֆուտբոլային հանդիպումները բաց չթողնելու հնարավորություն է ընձեռում:
Ընդ որում՝ հենց հետադարձ կապի շնորհիվ է, որ «Նավավար»-ում ծնվում են նոր միջոցառումներ, ցուցահանդեսներ և հետաքրքիր հանդիպումներ կազմակերպելու գաղափարները: «Նավավար»-ը բաց է համագործակցությունների և հարթակ ապահովելու համար: Շուտով «Նավավարում» սպասվում է «Guit Art» հեղինակ-կատարողների համերգը:
Հավելենք նաև, որ «Նավավար»-ը գործում է ամեն օր` առավոտյան 12:00-ից մինչ կեսգիշեր. ցերեկային ժամերին այցելուները կարող են օգտվել հատուկ լանչ առաջարկներից և համտեսել ճաշացանկում ներկայացված երկու տասնյակից ավելի ձվածեղները:
«Նավավար» նորություններին կարող եք հետևել ձկնալի ըմպելարանի ֆեյսբուքյան էջում:
Կարդացեք նաև`
Չոր հագուստ չէր մնացել, բայց հեռանալն անհնարին էր. Հին արշավների և «Նավավար»-ի նոր արկածների մասին
Իսկական նավահանգստային միջավայր լեռներում...Արթուր Բախտամյանը բացահայտում է «Նավավար»-ը
Հեղինակ` Լիլիթ Հակոբյան