▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չգիտեմ, թե ինչ նպատակ է հետապնդում լրատվամիջոցը՝ նման ասեկոսեներ հրապարակելով. Արթուր Գևորգյան

Համացանցում տարածված լուրի առիթով, որն իբր հիմնված էր մի կնոջ պատմածի վրա`  քաղաքապետ Տարոն Մարգարյանի տան դիմաց տեղի ունեցած դեպքի առթիվ, Asekose.am-ի թղթակիցը պարզաբանում է խնդրել  Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայանության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանից, ով , չնայած հանգստյան օրվան, արագ պատասխանել  է մեր հարցմանը։

«Միանգամից ուզում եմ տեղեկացնել, որ նշյալ հրապարակումը բացարձակ սուտ է և աղերս անգամ չունի իրականության հետ: Ընդ որում, խոսքն այստեղ ոչ թե եղածը չարամտորեն նենգափոխելու, այլ ընդհանրապես տեղի չունեցածը, ինչ որ մեկի երևակայության արդյունք հանդիսացող իրավիճակն ու խոսքերը որպես կատարված իրողություն ներկայացնելու դատապարտելի ստի մասին է: Քաղաքապետի տան մոտ տվյալ քաղաքացու հետ հանդիպում երբևէ տեղի չի ունեցել, ու եթե հանդիպում չի եղել ուրեմն նաև զրույց չէր կարող տեղի ունենալ: Ավելին, քաղաքապետի օգնականի մասին տվյալ քաղաքացու կողմից ներկայացվածը ևս չի համապատասխանում իրականությանը: Անկեղծ ասած չգիտեմ, թե ինչ նպատակ է հետապնդում լրատվամիջոցը՝ նման հերյուրանքներ հրապարակելով, սակայն ուզում եմ կարևոր մի հիշեցում անել. Լրագրողական անկողմնակալությունը պահանջում է, որ հրապարակումը չլինի միակողմանի և երկու կողմերի տեսակետներն էլ լինեն ներկայացված: Մինչդեռ սույն հրապարակման դեպքում դա չի արվել: Երևանի քաղաքապետարան ոչ ոք չի դիմել ճշտումների կամ պարզաբանում ստանալու համար: Սա իմիջիայլոց»,-Asekose.am-ի հետ զրույցում նշել է Արթուր Գևորգյանը

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին