Արդեն տեղեկացրել ենք, որ Արամի 42/1 հասցեում գտնվող Նավավար ձկնալի ըմպելարանում տեղի է ունեցել վավերագրող լուսանկարիչ Գերման Ավագյանի Visual Poetry ցուցահանդեսը: Լուսանկարիչը Asekose.am-ի հետ զրույցում նշել էր, որ շուրջ 20 տարի մտահաղացում է ունեցել համադրել լուսանկարչությունը և պոեզիան, սակայն չի գտել այն ներկայացնելու ձևաչափը:
«Գարուն ամսագրում աշխատելու տարիներից ունեցել եմ այդ մտադրությունը: Ես մի լուսանկար ունեի՝ Տիգրան Պասկևիչյանի դիմանկարը, որը տպագրվել էր 15 տարի առաջ: Մի օր զանգահարեցի Տիգրանին, հանդիպեցինք, ցույց տվեցի նրան լուսանկարը: Մի բանաստեղծություն կար, որը շատ էի հավանել, խնդրեցի իրեն, որ գրի լուսանկարի վրա: Ես էլ այն՝ իր գրածով հանդերձ, իմ արվեստանոցում էի պահում: Հետո հասկացա, որ հենց այս ձևաչափով ես կարող եմ իրականացնել մտահաղացումս»:
Ստորև ներկայացնում ենք այս միջոցառման մասին պատմող տեսանյութը: