▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հեղինակ-կատարող Վահե Քոչարի համերգը Նավավարում

Այս ուրբաթ` օգոստոսի 21-ին, 20.00-ին, Նավավարում( Արամի 42/1)  տեղի է ունենալու հեղինակ-կատարող Վահե Քոչարի հեղինակային երեկո:

Համերգային յուրօրինակ երեկոյի համար Վահե Քոչարն ընտրել է նաև ինքնատիպ խորագիր` «Մեր մոտոռացավը Ձեր մոտոռանավին վնաս չէ».  համերգի մուտքն անվճար է, իսկ Նավավարում այդ օրը գինի և գարեջուր պատվիրողների համար լինելու է հյուրասիրություն:

Համերգի ոչ պակաս յուրօրինակ նպատակի մասին` Վահե Քոչարն ու ընկերները  կպատմեն նաև տեղում, սակայն, չբացելով փակագծերը, կազմակերպիչները ցանկանում են նշել, որ այս համերգը նպատակ ունի իրականություն դարձնել ընկերներից երկուսի երազանքը:

Մանրամասն տեղեկությունների  և տեղեր ամրագրելու համար կարող եք զանգահարել 041 01 39 01 հեռախոսահամարով:

Միջոցառման ինֆորմացիոն հովանավորը Asekose.am-ն է:

Նշենք, որ Վահե Քոչարյանի և նրա ընկերների մասնակցության հետաքրքիր ու յուրօրինակ երեկոներ առաջիկայում  կազմակերպվելու են նաև Ժան Պոլ էքզիստենցիալ սրճարանում:

Տեսանյութերը` hetq.am-ի և Հովհաննես Այվազյանի յութուբյան էջերից

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին