▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դիահերձարանը հարազատներին պատահմամբ մեկ այլ մարդու դի է հանձնել

Ռուսաստանի  Նիժնի Նովգորոդ քաղաքում Ալբինա Դեմիդովա անուն-ազգանունով  կնոջ հոգեհանգստին ներկա գտնվողներն Ալբինայի դիի փոխարեն ծեր կնոջ դի էին հայտնաբերել: Այդ ընթացքում դիահերձարանի  աշխատակիցների  անփույթ աշխատանքի հետևանքով Ալբինայի դին հայտնվել էր այլ գերեզմանոցում: Ստեղծված իրավիճակի պատճառով երկկողմանի  իրարանցում էր առաջել, ավելին` Ալբինայի հարազատների համար նույնիսկ շտապ օգնություն  էին կանչել:  Ի վերջո, հարազատներին հաջողվել էր ժամանակին փոխանակել իրենց մահացած հարազատների դիերը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին