▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սեյրան Օհանյանն ու տիկինը դստերն առաջին դասարան ուղեկցեցին

Irakan.info.am-ը գրում է, որ գիտելիքի օրվա առթիվ Երևանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոց էր այցելել ՊՆ Սեյրան Օհանյանը, սակայն նախարարը միայնակ չէր` կնոջ` Ռուզաննա Խաչատրյանի հետ դստերն էր ուղեկցում առաջին դասարան, ի դեպ` նախարարի որդին ևս այս դպրոց է հաճախում:

Դպրոցի տնօրեն Մարտուն Կոստանդյանը նշեց, որ իրենց համար մեծ պատիվ է նախարարին հյուրընկալելը` վերջինիս փոխանցելով աշակերտներին ողջունելու խոսքը.

«Շնորհավորում եմ բոլորիս այսօրվա կապակցությամբ և կարևորում գիտելիքի օրը, մենք Կրթության և գիտության նախարարության հետ համատեղ պլաններ ունենք, որոնց համաձայն հանրապետության բոլոր դպրոցները կցված են բոլոր զորամասերին, և մեր կենտրոնական ապարատի ողջ ղեկավարական կազմը ևս կցված է հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններին:

Սովորաբար այս օրն առաջին դասարանցիներին ենք նախ շնորհավորում, և ինձ համար պատիվ է, որ աղջիկս հենց ձեր դպրոցն է այսօր հաճախում»,-ասել է նախարարը` շեշտելով, որ քանի որ Պաշտպանության նախարարն է այցելել երեխաներին, անշուշտ անդրադարձ պետք է լինի նաև բանակին:

«Առաջին զինատեսակներին կամ զինվորներին, որ դուք` առաջին դասարանցիներդ պետք է տիրապետեն, խելացի, իրար կողք շարադրելով գեղեցիկ մտքեր արտահայտելն է, որը պետք է վերաբերի նաև մեր անվտանգությանը. դա մեր այբուբենն է, մեր մեսրոպյան տառերը, և այն տիրապետելն է, որ ավելի զարգացնող, անվտանգ պետք դարձնի ՀՀ-ն»,-ասել է Օհանյանը:

 

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին