▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հանցավոր աշխարհի 10 ամենահաջողակ ու հարուստ պարագլուխները

10. Ջոզեֆ Քենեդի, կարողությունը՝ 200-400 միլիոն դոլար


Ջոզեֆ Քենեդին ԱՄՆ-ի ամենաազդեցիկ կլաններից մեկի հիմնադիրն է: Օգտագործելով իր հարստությունը՝ նա կարողացավ իր որդիներից մեկին դարձնել ԱՄՆ նախագահ: Իր առաջին 100 միլիոն դոլարը Քենեդին վաստակել է ֆոնդային բորսայում Մեծ դեպրեսիայի տարիներին: Նա կարողացել է անել դա ինսայդերական ինֆորմացիայի ու մանիպուլյացիաների լայն կիրառության շնորհիվ:

9. Մեյր Լանսկի, կարողությունը՝ 300-400 միլիոն դոլար


Ամերիկյան կազմակերպված հանցավորության պարագլուխներից մեկն իր գործընկեր Չարլզ «Լաքի» Լուչիանոյի հետ առանցքային դեր խաղաց «Ազգային հանցավոր սինդիկատի» ստեղծման հարցում: Սկզբում Լանսկին զբաղվում էր ազարտային խաղերով Ֆլորիդայում, Նոր Օռլեանում ու Կուբայում: Նա Լաս Վեգասի Սիգալի խաղատան ներդրողներից էր ու նույնիսկ օֆշորային բանկ ձեռք բերեց Շվեյցարիայում՝ փողեր լվանալու համար:

8. Գրիզելդա Բլանկո, կարողությունը՝ 500 միլիոն դոլար

Գրիզելդան, ով հայտնի է նաև որպես «Մայամիի կոկաինային թագուհի», երկար ժամանակ համարվում էր ԱՄՆ-ի ամենաարդյունավետ թմրավաճառը: Դրա հետ մեկտեղ նա անողոք էր, որը հավանաբար պայմանավորված էր չհավասարակշռված հոգեկան աշխարհով, նա հայտնի էր իր անմարդկային դաժանությամբ:

7. Էնթոնի Սալերնո, կարողությունը՝ 600 միլիոն դոլար


Էնթոնի Սալերնոն՝ Գեր Թոնի մականունով, լինելով մաֆիայի պարագլուխ, կարողացավ իրեն ենթարկել ողջ Հարլեմն ու եկամուտ ստանալ սևերից, չինացիներից, սպիտակամորթներից ու լատինամերիկացիներից: 1986 թվականին «Fortune» ամսագիրը նրան հռչակեց ժամանակակից պատմության ամենահաջողակ հանցավոր պարագլուխ:

6. Հոակին Լոերա, կարողությունը՝ 1 միլիարդ դոլար


Հոակին Լոերան, ով հայտնի է նաև որպես «El Chapo», ինչը նշանակում է «Գաճաճ», Մեքսիկայի խոշորագույն նարկոկարտելներից մեկի պարագլուխն է ու աշխարհի ամենաազդեցիկ մարդկանց ցուցակում 24-րդ տեղն էր գրավում 2011 թվականի դրությամբ: Ուսամա Բեն Լադենի սպանությունից հետո նա դարձավ աշխարհի ամենավտանգավոր հանցագործը, ով հետախուզման մեջ է գտնվում՝ համաձայն «Forbes» պարբերականի 2011 թվականի ամփոփման:

5. Ալֆոնսո Կապոնե, կարողությունը՝ 1.3 միլիարդ դոլար


Լեգենդար գանգսթեր Ալ Կապոնեն հանդիսանում էր իր ժամանակի հանցավոր աշխարհի Բիլ Գեյթսը: 1925 թվականին, երբ նա ընդամենը 26 տարեկան էր, գլխավորեց Տորիո ընտանիքն ու սկսեց իտալական մաֆիայի ընտանիքների պատերազմը: Հայտնի լինելով իր խելքով, ինչպես նաև պճնամոլությամբ ու իր վրա ուշադրություն գրավելու կարողությամբ՝ Կապոնեն, սակայն, մտավ պատմության մեջ իր աննախադեպ դաժանության համար:

4. Սուսումու Իսիի, կարողությունը՝ 1.5 միլիարդ դոլար


Դաջվածքներով պատված յակուձայի այս պարագլուխը դեռ Երկրորդ աշխարհամարտի տարիներին պետք է դառնար կառավարվող տորպեդի կամիկաձե օդաչու, սակայն պատերազմն ավելի շուտ ավարտվեց, ու նա իր համար նոր կոչում գտավ: Դառնալով գանգսթեր՝ նա հաջողությամբ սկսեց մագլցել մաֆիայի կարիերային աստիճանով: Իր 1.5 միլիարդ դոլարանոց կարողությունը նա հավաքեց հիմնականում կրեդիտների, բանկային գործարքների ու անշարժ գույքի հետ արված մեքենայությունների շնորհիվ: 1991 թվականին նրա թաղմանը ներկա էր 5000 մարդ:

3. Կառլոս Լեդեր, կարողությունը՝ 2.7 միլիարդ դոլար


Համարվում է, որ հենց Լեդերը ժամանակին երկու բախտորոշ որոշում կայացրեց թմրանյութերի տարածման հարցում: Նախ՝ նա հիմնեց տխրահռչակ Մեդելինյան նարկոկարտելը, որը հետագայում դարձավ թմրաբիզնեսի պատմության ամենաեկամտաբեր ու արյունարբու սինդիկատներից մեկը: Երկրորդը՝ հենց Լեդերն ամբողջովին ձևափոխեց թմրանյութերի փոխադրման սխեման ու սկսեց ԱՄՆ հասցնել դրանք՝ Կոլումբիայից Վիետնամ, Վիետնամից ԱՄՆ երթուղով: Նա Բահամյան կղզիներից մեկը դարձրեց իր բեռնաթափման բազա ու վերահսկողություն սահմանեց ողջ տարածքի վրա: Ըստ որոշ հաշվարկների՝ այնտեղ օրական 300 կիլոգրամ կոկաին էին հասցնում:

2. Պաբլո Էսկոբար, կարողությունը՝ 9-25 միլիարդ դոլար


Էսկոբարն առանձնանում էր իր անողոքությմաբ, որը թույլ տվեց հասնել նրան այսպիսի բարձունքների: 1977 թվականին նա ու ևս 3 թմրաբարոններ հիմնեցին Մեդելինյան նարկոկարտելը: Էսկոբարը հանդիսանում էր այս կազմակերպության պարագլուխն ու կառավարում էր իր կայսրությունը ցուցադրական կամայականություններով: Իր ծաղկունքի գագաթնակետին Մեդելինյան նարկոկարտելը վերահսկում էր կոկաինի համաշխարհային շուկայի 80 տոկոսը: Դրա տարեկան շրջանառությունը կազմում էր մոտ 30 միլիարդ դոլար, իսկ հենց էսկոբարի կարողությունն, ըստ «Forbes» ամսագրի, 1989 թվականի դրությամբ կազմում էր առնվազն 9 միլիարդ դոլար:

1. Ամանդո Կարիլիո Ֆուենտես, կարողությունը՝ առնվազն 25 միլիարդ դոլար


Ֆուենտեսի վերելքը սկսվեց կոկոաինի համաշխարհային բումի ժամանակ: Նրա առաջին հաջողակ քայլը թմրաբիզնեսում դարձավ այն, որ նա ամբողջովին հրաժարվեց առձեռն գումարով գործարքներից: Նա մշակեց հենց կոկաինով վարձատրվելու մեխանիզմ ու սեփական թմրանյութերի իրացման ցանցը, որն աճելով դարձավ Մեքսիկայի խոշորագույն հանցավոր սինդիկատներից մեկը՝ Հուարեսյան կարտելը: Այն այնքան արդյունավետ էր գործում, որ դրա օրական շրջանառությունը կազմում էր 30 միլիոն դոլար:

Աղբյուրը` Blognews.am

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին