▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եթե Աշոտյանը քիչ «լաչառություն» անի...

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Հանգստյան օրերին ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի թոք-շոուն դիտելու հնարավորություն ունեցա: Ընդհանուր առմամբ գաղափարը լավն է, սակայն հաղորդման ընթացքում Արմեն Աշոտյանը մերթընդմերթ մոռանում էր, որ ինքը հանդես է գալիս հաղորդավարի դերում և հուզական պոռթկումներ էր ունենում հօգուտ Հանրապետական կուսակցությանը: 

Աշոտյանն ակնհայտ աչառություն էր դրսևորում Արմեն Մարտիրոսյանի պատասխանների նկատմամբ և ավելորդ էմոցիա դնում զրույցում: Մարտիրոսյանին ուղղված հարցերից մեկը տալու ընթացքում Աշոտյանն այնքան բարձրացրեց ձայնը, որ սկսեց բղավել ընդդիմադիր գործչի վրա:

Արմեն Մարտիրոսյանն, իհարկե, իրեն բնորոշ հանգստությամբ կարողանում էր զսպել հաղորդավար Աշոտյանին, բայց միևնույնն է ճնշումը վերջինիս նկատառմամբ ակնհայտ էր: Հաղորդման նպատակը հասարակությանը կողմնորոշելն է, իսկ ավելորդ հուզականությունը կարող է լուրջ խանգարող գործոն հանդիսանալ այդ հարցում: Ուստի, եթե Արմեն Աշոտյանին հաջողվի կառավարել սեփական հույզերն ու քիչ «լաչառություն» անի, ապա հաղորդումը դիտելն ավելի հաճելի ու օգտակար կդառնա:

Մամուլի խոսնակ

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին