▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նախագահական ամենաճոխ 6 ինքնաթիռները

6  Իլյուշին Իլ-96-300. Ռուսաստան

The 20 Most Luxurious Presidential Planes in the World

Վլադիմիր Պուտինը շրջում է 50 միլիոն դոլարանոց «Իլյուշին Իլ-96-300»-ով։ Նավիգացիոն ու արբանյակային բարձրորակ համակարգերն ապահովում են Ռուսաստանի նախագահի անվտանգ ուղևորությունը։ Ինքնաթիռը հագեցած է 262 տեղերով, որոնք կարող են տեղավորել նաև համաշխարհային այլ առաջնորդների։ 2015թ.-ին Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը պատվիրել է ինքնաթիռի նորագույն տարբերակը, որն ավելի լավ պաշտպանության համակարգ կունենա։ Այն պետք է 65 տոննա վառելանյութ կրեր և կարողանար առանց վայրէջքի 3500 կիլոմետր տարածք անցնել։ Դեռևս այս ինքնաթիռի միայն մեկ օրինակ է ստեղծվել։

 5  Բոինգ 747-400. Ճապոնիա

Via upload.wikimedia.org

Հնարավոր է՝ ճապոնական ավանդական արժեքները գնահատում են բնականն ու պարզը, սակայն 300 միլիոն դոլար արժողությամբ «Բոինգ 747-400»-ը հիշեցնում է, որ Ասիական այս երկիրը նաև մշտապես իր բարձունքում է գտնվում։ Ճապոնական ավիաուղիների «JAL» ինքնաթիռների հավաքածուի մաս կազմող այս հրաշքը ժամում 916 կմ արագություն է զարգացնում և առանց վայրէջքի 12,300 կմ տարածք անցնում։ Այն հագեցած է չորս հսկայական շարժիչներով ու ավտոմատ համակարգով։

 4  Էյր Ֆորս Ուան (Բոինգ VC-25). ԱՄՆ

Էյր Ֆորս Ուանն իրենից ներկայացնում է «Բոինգ VC-25»-ի վերափոխված տարբերակը, և դրա արժեքը կազմում է 325 միլիոն դոլար։ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման անթիվ հանդիպումներ է ունեցել այս ինքնաթիռում։ Օբաման բավականին շատ ժամանակ է անցկացնում Էյր Ֆորս Ուանում. իսկ ինչո՞ւ ոչ. այն ճոխ ինտերիեր ունի, աշխատասենյակ, կոնֆերանսների սենյակներ և բավականաչափ տեխնոլոգիաներ՝ «Apple»-ի խանութներին նախանձել ստիպելու համար։ Ինքնաթիռն ընդունակ է մինչև 12,553 կիլոմետր անցնել և տեղավորել ավելի քան 100 հոգու, ներառյալ ինքնաթիռի անձնակազմը։

 3  Բոինգ 767. Զիմբաբվե

Via paramountbusinessjets.com

Զիմբաբվեի նախագահ Մուգաբեյի ինքնաթիռը մի ամբողջ 400 միլիոն դոլար արժե։ Ինքնաթիռի վրայի գունավոր գծերը խորհրդանշում են Զիմբաբվեի դրոշը։

 2  Բոինգ 747. Սաուդյան Արաբիա

Via flyingway.com

Սաուդյան Արաբիայի Աբդուլլահ արքան ճամփորդում է 520 միլիոն դոլար արժողության ինքնաթիռով։ Միայն ինքնաթիռի ինտերիերի վրա 150 միլիոն դոլար է ծախսվել։ Եվ այն առավել հայտնի է որպես «Թռչող դղյակ»։

 1  Բոինգ 787-8 Դրիմլայներ. Մեքսիկա

http://www.paramountbusinessjets.com/blog/wp-content/uploads/2015/02/1340x642xmexico.jpg.pagespeed.ic.ZTFF8x_pao.jpg

Աշխարհի ամենաթանկարժեք ինքնաթիռը համարվող «Բոինգ 787-8 Դրիմլայները» պատկանում է Մեքսիկայի նախագահին։ Այն 600 միլիոն դոլար արժե։ Այս ինքնաթիռի անունն արդեն իսկ ասում է ամեն ինչ, և եթե դու Մեքսիկայի նախագահ Էնրիկե Պենյա Նյետոն ես, ապա քո երազանքը կատարված է։ Ինքնաթիռի արագությունը կարող է հասնել մինչև 1610կմ/ժ-ի, և այն կարող է առանց վայրէջքի Հյուսիսային Ամերիկայի արևմտյան ափից թռչել Ասիայի արևելյան ափ։ 

Աղբյուրը՝ Վերջին բլոգ

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին