Ազատություն ռադիոկայանի յութուբյան էջում հայտնվել է ինտերնետային աղմկահարույց SOS հաղորդման ամանորյա թողարկումը:
Հիշեցնենք, որ անցած հունիսին ՀՀ Ոստիկանության ներկայացուցիչներ Հովհաննես Քոչարյանը, Արթուր Մադաթյանն ու Սերգեյ Զաքարյանը հայցադիմում էին ներկայացրել դատարան՝ ընդդեմ ինտերնետային«SOS Գ/7» հաղորդման հաղորդավար Վիլեն Գայֆեջյանի։
Նրանք պնդում էին, որ վերջինս հրապարակայնորեն վիրավորանքներ է արտահայտել եւ պահանջում են ենթարկել քաղաքացիաիրավական պատասխանատվության: Ոստիկանները վիրավորվել են «SOS Գ/7» հաղորդման 11-րդ թողարկումից, որում անդրադարձել են սեւազգեստ մայրերին փողոցով քարշ տալու մասին:
Դրանից հետո հաղորդումը տևական դադար էր վերցրել: