▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Օպերայում կրքերը չեն հանդարտվում

Օրեր առաջ Երեւանի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Անդրանիկ Արզումանյանը պաշտոնական հայտարարությամբ հանդես է եկել՝ նշելով. «Օրկեստրից բաց նամակ նախագահի անունով չի եղել եւ ոչ մեկ դրա տակ չի ստորագրվել: Ով որ դա արել է, հիմա համապատասխան մամինները զբաղվում են այդ հարցով, որովհետեւ դա քրեական պատասխանատվության խնդիր է նաեւ, որովհետեւ ամբողջ կոլեկտիվի անունից անել այդպիսի ֆոլսիֆիկացիաներ՝ օգտագործելով նաեւ նախագահի անունը, գտնում եմ, որ դա իհարկե, մեծ հանցանք է: Իսկ ով է արել եւ ինչի համար, ես չեմ բացի փակագծերը, մարդիկ իմ կարծիքով խելացի են եւ կհասկանան»:

Այս զրպարտանքն իհարկե մեծ վրդովմունք առաջացրեց Թատրոնի այն 130-ից ավել երաժիշտների մոտ, որոնք, խնդրի վրա լույս սփռելու համար, Թատրոն հրավիրեցին մի խումբ լրագրողների: Սակայն թատրոնի ղեկավարությունն արգելեց լրագրողներին ներս մտնել՝ պատճառաբանելով, որ պետք էր նախապես թույտվություն խնդրել տնօրինությունից: «Մենք ցանկանում էինք, որ լրագրողները գային ու տեսնեին այն 130 հոգուն, ովքեր ստորագրել էին այդ նամակի տակ, և պատրաստ էինք պատասխանել լրագրողներին հուզող բոլոր հարցերին, բայց ի՞նչ իմանայինք, որ Օպերայի թատրոնում մեր խոսքի ազատությունը ոտնահարված է: Երաժիշտները ներսում սպասում էին լրագրողներին»:

Ավելի ուշ թատրոնի գեղարվեստական ղեկավարի տեղակալ Կարեն Շահինյանը մեր զրույցում ասաց, թե որեւէ տեղ իրենք չեն դիմել եւ տնօրենի հայտարարությունը սխալմունք է եղել: «Ես եմ ներկա եղել, մոտեցան մարդիկ, ասացին` մենք նման նամակ չենք ստորագրել, եւ պարոն Արզումանյանն ասաց՝ Կարեն ջան, ինչ ես կարծում, միգուցե դիմենք համապատասխան մարմիններին՝ գան, ստուգեն: Մենք չենք դիմել, մենք միայն մտածել ենք այդ մասին: Ուղղակի պարոն Արզումանյանը մարդ է, չէ, մսից, ոսկորից, միգուցե բերանից սխալ արտահայտություն է թռել: Համապատասխան մարմիններին մենք չենք դիմում, որովհետեւ գտնում ենք, որ ընտանիքի թեման պետք չէ դուրս հանել, առավել եւս, որ գլոբալ խնդիր չկա»,- ասաց Շահինյանը: Նա չի հերքում, որ թատրոնի գեղարվեստական ղեկավարի կրճատված հաստիքը, ինչի հիմնավորմամբ էլ Դուրգարյանը հեռացվեց պաշտոնից, վերականգնվելու է:

Միեւնույն ժամանակ հայտարարում է, որ Դուրգարյանը տաղանդավոր երաժիշտ է եւ հոյակապ դիրիժոր: Ավելին, համեմատություն է անցկացնում Վալերի Գերգիեւի հետ ու նշում, որ ինչպես մեծն Գերգիեւին Հայաստանից վռնդեցինք եւ նա համաշխարհային դիրիժոր դարձավ, այնպես էլ գուցե համաշխարհային ճանաչման հասնի Կարեն Դուրգարյանը: Հուսանք, Կարեն Դուրգարյանը չի զլանա իր խորին երախտագիտությունը հայտնել այսքան սրտացավ վերաբերմունքի համար: Ինչ վերաբերում է Օպերային թատոնի նվագախմբի նամակին, ապա հունվարին Սերժ Սարգսյանին ուղղված այդ նամակին պարզապես կցվել են նվագախմբի այն նամակի ստորագրությունները, որով սեպտեմբերին երաժիշտները դիմել էին թատրոնի նորանշանակ գեղարվեստական ղեկավար Գեղամ Գրիգորյանին եւ ցանկություն հայտնել շարունակել աշխատանքը Դուրգարյանի հետ:

 

Օպերային թատրոնի ներկայացուցիչներ

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին