▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շառլ Ազնավուրն արձագանքել է Գյումրիի 13 անօթևան ընտանիքիների համար բնակարան գնելու դրամահավաքին

Ֆրանսահայ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը արձագանքել է գյումրեցի անօթևան ընտանիքներին օգնելու և նրանց համար բնակարաններ գնելու դրամահավաքի նախաձեռնությանը:

Շառլ Ազնավուրի ֆեյսբուքյան  էջում հրապարկվել է 13 անօթևան ընտանիքների մասին պատմող Հայկ Բարսեղյանի տեսանյութը՝ Գյումրու աղետալի երկրաշարժի մասին պատմող նկարագրությամբ:

«Սարսափելի երկրաշարժը 25.000 մարդու կյանք է խլել, հազարավոր ընտանիքներ մնացել են անօթևան և այսօր ապրում են առանց հույսի: Սա մի ծրագիր է, որի նպատակն է օգնել գյումրեցի անօթեւաններին»,-նշվում է հրապարակման նկարագրության մեջ:

Նշենք, որ նախագծի նախաձեռնողը լուսանկարիչ Հայկ Բարսեղյանն է:

Հիշեցնենք, որ երեկ աշխարհահռչակ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը նույնպես միացել է Գյումրիի անօթեւան 13 ընտանիքի համար բնակարան գնելու համար դրամահավաքին:

 

 

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին