▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լևոն Տեր-Պետրոսյանի որդու և Աննա Ավանեսյանի հարսանիքը կկայանա ապրիլին

 

 

 

 

 

 

 

Արդեն տևական ժամանակ է, ինչ համացանցում լուրեր են շրջանառվում հեռուստահաղորդավարուհի Աննա Ավանեսյանի և ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի որդու՝ Դավիթի, հարսանեկան արարողությանը վերաբերող խոսակցությունները, որոնց համաձայն՝ զույգը պատրաստվում էր ամուսնանալ փետրվար ամսին:

Ըստ  Asekose.am-ի ունեցած տեղեկությունների՝ Աննայի և Դավիթի հարսանիքը կկայանա շուտով՝ ապրիլ ամսին: Ավելին, նշենք, որ հարսնացուն արդեն իսկ հասցրել է Երևանի հայտնի հարսանյաց սրահներից մեկում ամրագրել իր հարսանեկան զգեստը: Մեզ հետ զրույցում տվյալ սրահում գտնվող ներկաներից մեկը նշեց, որ հարսնացուն բավական հեշտ է ընտրություն կատարել և ամենևին էլ քմահաճ չի եղել:

Հավելենք նաև, որ զույգը ներկայումս ամենևին էլ չի թաքցնում իր հարաբերությունները: Համենայն դեպս նրանց երկուսին օրերս նկատել են երևանյան սրճարաններից մեկում Դավիթի երեխաների և հաղորդավարուհի Լուսինե Բադալյանի ընկերակցությամբ: Ի դեպ՝ վերջինս, երբ Դավիթի և Աննայի սիրավեպի մասին խոսակցությունները նոր էին քննարկվում, ֆեյսբուքյան իր էջում այս թեմայի հետ կապված գրառում կատարեց՝ նշելով, որ Աննան և Դավիթն իրար համար են ծնված և վաղ թե ուշ նրանք պետք է հանդիպեին: Սակայն ավելի ուշ Լուսինե Բադալյանը հեռացրեց տվյալ գրառումն իր էջից:

Հիշեցնենք, որ Աննա Ավանեսյանի և Դավիթ Տեր-Պետրոսյանի սիրավեպի մասին լուրերը համացանցում հայտնվեցին ամիսներ առաջ, ինչից հետո Դավիթի նախկին կինը՝ Լիլիթ Շահնազարյանը, իր ֆեյսբուքյան էջում հանդես եկավ հայտարարությամբ, որում նշեց, որ ուրախ է, որ Դավիթը գտել է իր երջանկությունը։

Երբ լրատվամիջոցներն այս թեմայի շուրջ փորձել էին ստանալ նաև Աննա Ավանեսյանի մեկնաբանությունը, ով, չցանկանալով որևէ բան խոսել, նշել էր.

«Ես երբևէ իմ անձնական կյանքի հետ կապված որևէ մեկնաբանություն չեմ տվել ու այս պահին ևս չեմ պատրաստվում դա անել»:

Ավելացնենք, որ ըստ տեղեկությունների՝ Աննայի և Դավիթի նշանադրությունն անց է կացվել բավական զուսպ պայմաններում, որին մասակցել են միայն երկու կողմերի ծնողներն ու նորաստեղծ ընտանիքի քավորը: 

Հավելենք նաև, որ զույգի սիրային հարաբերությունների բացահայտումից հետո համացանցային օգտատերերից մեկը հիշեցրել էր այն փաստը, որ Աննա Ավանեսյանի հոգեբան հայրը` Հրանտ Ավանեսյանը, իր հարցազրույցներում 2008 թվ-ի մարտի 1-ից հետո փորձում էր ապացուցել, որ Լևոն Տեր-Պետրոսյանն Ազատության հրապարակում հավաքված ժողովրդին հիպնոզի էր ենթարկել՝ հայրենիք, ընտանիք և նման այլ բառերով:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին