▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դավաճան Վահան Մարտիրոսյանը հայտնվել է

Ադրբեջանից ընտանիքով երրորդ երկիր տեղափոխված Վահան Մարտիրոսյանը հարցազրույց  է տվել ադրբեջանական haqqin.az կայքին՝ անդրադառնալով Ադրբեջանի և Հայաստանի հարաբերություններին, հայկական բանակի սպառազինությանը, Ղարաբաղյան խնդրի կարգավորմանը: 

Նա հայտարարել է, որ հայերը հոգնել են ղարաբաղյան կոնֆլիկտից: «Եթե հիմա հարցնեք հայերին՝ Ձեզ պե՞տք է Լեռնային Ղարաբաղը, ապա բնակչության 90%-ը բացասական պատասխան կտա»,-նշել է Վահանը:

Վերջինս այն համոզմունքն է հայտնել, որ երկու ազգերի համերաշխությունը ոչ միայն հնարավոր է , այլև ՝ անհրաժեշտ: Հատկանշականն այն է, որ Վահան Մարտիրոսյանը հայտարարել է, որ այդ հաշտությունն ավելի անհրաժեշտ է հայերին, քան ադրբեջանցիներին:

Լրագրողի այն հարցին՝արդյո՞ք նա չի վախենում իր ու իր ընտանիքի անվտանգության համար, Վահան Մարտիրոսյանը պատասխանել է, որ եթե ինքը վախենար, ապա չէր գա Ադրբեջան:

Հիշեցնենք, որ Վահան Մարտիրոսյանը 2015թ. կնոջ և դստեր հետ քաղաքական ապաստան է խնդրել Ադրբեջանից: Հավելենք, որ նա Բաքվում է հայտնվել՝ խուսափելով Հայաստանի իրավապահ մարմիններից՝ գողության համար:

Ավելացնենք, որ Վահան Մարտիրոսյանը 2005 թվականից հաշվառված է եղել«Ավան» հոգեբուժարանում: 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին