▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռուս գիտնականն առաջարկում է ընտրելու իրավունք տալ 27 միլիոն մահացած մարդկանց

Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Տնտեսական ռազմավարությունների ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Ագեեւն առաջարկել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ զոհված 27 միլիոն մարդկանց ընտրելու հնարավորության տալ,-այս մասին հայտնում է lenta.ru-ն:

Ըստ գիտնականի` այս ձևով զոհված մարդիկ կկարողան անդրադառնալ այն երկրի խնդրին, որը փրկել են իրենց սխրագործությամբ: Ագեեւն նշել է նաև, որ զոհվածների փոխարեն կարող են քվեարկել նրանց ընտանիքի անդամները: Միաժամանակ, նա չի բացառել, որ զոհվածների փոխարեն քվեարկելու  իրավունք կարող են ստանալ նաև զոհված ռուսաստանցիների այլ սերունդներ, թեպետ չի մանրամասնել, թե ովքեր:

Ըստ Ագեեւի` նման քվեարկությունը կարող է «հասարակության կոնսոլիդացիայի կետ» դառնալ»:

Հավելենք, որ  բացի զբաղեցրած պաշտոնից՝ Ագեեւը բազմաթիվ կոչումներ եւ պատվոգրեր ունի, ավելին`ազնվական է հանդիսանում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին