▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երիտասարդներից ոմանք իրենց կյանքի ընթացքում նույնիսկ Եռաբլուրում եղած չեն լինում. Դավիթ Աղաջանյան (NAY 374)

Asekose.am-ը զրուցել է  Դավիթ Աղաջանյանի  (NAY 374)-ի հետ, ով համարվում է Հայաստանում հիփ-հոփ երաժշտության հիմնադիրներից մեկը:

Մեր հիմնադրած խումբն այսօր համարվում է բրեյք դանսի ամենաուժեղ խմբերից մեկը

Ես և իմ ընկերներից մի քանիսը հանդիսանում ենք Հայաստանում հիփ-հոփ երաժշտության հիմնադիրներից: Մենք 2000 թվականի սկզբին պարում էինք բրեյք դանս: Բոլոր այն սրճարաններն ու ակումբները, որոնք նորաբաց էին այդ ժամանակ, մեզ հրավիրում էին, քանի որ մենք էինք միայն այդ պարին տիրապետում:  Մեր հիմնադրած խումբն այսօր համարվում է բրեյք դանսի ամենաուժեղ խմբերից մեկը: Այդ ամենին զուգահեռ ես զբաղվում էի ռեփով, կազմակերպում էինք գրաֆիտի փառատոններ, որոնցից մեկը «Ցիտադել»-ի շենքում էր, որը  շատ ճոխ ու գեղեցիկ անցավ: Այդ շրջանում Երևանը դեռևս կիսաշեն  էր,  բայց մենք կարողանում էինք այն գեղեցկացնել ու  «Urban»  մշակույթի տարրեր ավելացնել, չնայած նրան, որ մենք այդ ժամանակ շատ երիտասարդ էինք:

Այլևս զարգանալու տեղ չունենք, քանի որ այդ ամենին բավականին լավ տիրապետում ենք

Դրանից հետո այդ մշակույթը զարգացում ապրեց, ավելացան շատ խմբեր: Մենք հասկացանք, որ այլևս զարգանալու տեղ չունենք, քանի որ այդ ամենին բավականին լավ տիրապետում ենք, որոշեցինք տեղափոխվել արտասահման: Սկզբում այցելեցինք Ռուսաստան, Վրաստան, Ուկրաինա: Հետագայում մեկնեցինք նաև ԱՊՀ, ինչպես նաև՝ եվրոպական երկրներ:  Այդ ժամանակաշրջանում բազմաթիվ տեսահոլովակներ թողարկեցի, խմբով 2 ալբոմ ստեղծեցինք: Իմ հիմնադրած խմբի անվանումն է  «Street Naivy», որը ժամանակին բավականին ճանաչված էր Հայաստանում:

Սևամորթ ռեփերների մոտ այն նույնիսկ ազատագրական  մտքեր արտահայտելու միջոց է

Ինձ համար  հիփ-հոփը երբեք ռեփ չի եղել, այն միշտ էլ եղել է գաղափարական ինչ-որ մի բան: ԱՄՆ-ում այդ ամեն ինչը շատ պարզ դարձավ, քանի որ այնտեղ այդ ամենը ազգային զարթոնքի պես մի բան է: Իսկ սևամորթ որոշ ռեփերների մոտ այն նույնիսկ ազատագրական մտքեր արտահայտելու միջոց է: Եթե փորձենք համեմատել՝ թեթև ուսումնասիրելով հայ գրականությունը, ապան կտեսնենք, որ սևամորթների գաղափարախոսությունը նման է Միքայել Նալբանդյանի , Ռաֆայել Պատկանյանի գաղափարախոսությանը, իհարկե ոչ այդ մակարդակի, բայց մտքերը, ցանկություններն ու նպատակները նման են շատ: Այդ ամենը տեսնելով՝ ես հասկացա, որ պետք է ազգային ոգին ու միտքը պահող տարրեր օգտագործել:  

Այսօրվա երիտասարդությունը շատ լավն է, բայց նրանց պակասում է ազգային, հայկական ինքնագիտակցությունը

Այսօր ես լինում եմ տարբեր երկրներում ու համագործակվում եմ շատերի հետ: Իսկ  Հայաստանում փորձում եմ մեկ ուրիշ գործով զբաղվել: Ես ընկերներիս հետ կազմակերպում եմ հիփ-հոփի տարբեր միջոցառումներ, մեզ միացել է նաև Հայաստանի «Պարկուրի ֆեդերացիան»: Բոլորս էլ տեղյակ ենք, որ մենք այսօր ունենք բավականին դինամիկ, զարգացող հասարակություն: Այսօրվա երիտասարդությունը շատ լավն է, բայց նրանց պակասում է ազգային, հայկական ինքնագիտակցությունը: Ես որոշեցի այդ բեռը վերցնել ինձ վրա ու այդ երիտասարդներին տանել Հայաստանի պատմական վայրերը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Լինում են դեպքեր, որ երիտասարդներից ոմանք իրենց կյանքի ընթացքում նույնիսկ Եռաբլուրում եղած չեն լինում

Ես ունեմ մտավորական շատ հայ ընկերներ, ովքեր, ծանոթանալով «Urban» մշակույթին,  նույնպես որոշեցին իրենց լուման ներդնել: Բազմիցս այցելել ենք տարբեր պատմամշակութային վայրեր, դիտել ենք տարբեր թատերական ներկայացումներ: Լինում են դեպքեր, որ երիտասարդներից ոմանք իրենց կյանքի ընթացքում նույնիսկ Եռաբլուրում եղած չեն լինում: Այդ իսկ պատճառով ես ցանկանում եմ մեր ունեցած թերությունները վերացնել: Այսօր, երբ այդ ամենից մեկ ու կես տարի է անցել, ես զգալի փոփոխություններ եմ նկատում 40-ից ավել երիտասարդների մոտ: Մոսկվայում նույնպես նույն գործունեությունն եմ անցկացրել, այժմ կրկին պատրաստվում եմ մեկնել այնտեղ և շարունակել սկսածս գործը: Բոլոր այն երիտասարդները, ովքեր կցանկանան միանալ մեր խմբին, կարող են գրել իմ ֆեյսբուքյան էջին:

Հեղինակ՝ Անահիտ Հարությունյան

Ստորև ներկայացնում ենք նաև Դավիթի վերջին տեսահոլովակը, որը նկարահանված է
Լոս Անջելեսում, Սան Ֆրանցիսկոյում և Երևանում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին