▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հռոմի պապը վստահաբար ծանոթ է Թալեաթ փաշայի այս ելույթին

Հատված Թալեաթ փաշայի՝ 1911 թվականի ելույթից.

«Միություն և առաջադիմություն» կուսակցության 1911թ. Սալոնիկի պատմական համագումարի ընթացքում կայացած գաղտնի խորհրդակցության ժամանակ Մեհմեդ Թալեաթ փաշան ներկայացնելով հայության ոչնչացման նախապատրաստական հատուկ միջոցառումների ծրագիրը, ասել է հետևյալը. «Բնաջնջելով հայերին,մենք ոչ միայն կվերացնենք մեր երկրի բոլոր էթնիկ խմբերին ձուլելու և «մաքուր» թուրքական ազգ ստեղծելու մեր հիմնական խոչընդոտը,այլև չափազանց կարևոր քայլ կանենք մեր գլխավոր նպատակի իրագործման`քրիստոնեությունը որպես կրոն աշխարհի երեսից վերացնելու ուղղությամբ : Քրիստոնեությունը առաջինը ընդունած ժողովրդի զանգվածային բնաջնջումը բոլոր առումներով այդ նպատակի իրականացման լավագույն մեկնարկը կլինի, իսկ թուրք ազգը պատմության մեջ հավերժ կհիշատկվի որպես քրիստոնեության վերացման սկիզբ դնող ազգ»:

Վստահ ենք, որ առաջին քրիստոնյա երկիր պատմական այց կատարող Հռոմի Ֆրանցիսկոս պապը, ով մի քանի ժամից կլինի Երևանում, տեղյակ է այս ելույթից:

 

Հեղինակ՝

Ա.Մաթևոսյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին