▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պապ Ֆրանցիսկոսի 10 պատվիրանները` երջանիկ կյանքի համար

Հռոմի պապի կայնքի պատվիրանները , որտեղ, ինչպես նշում է հենց ինքը` Պապը, ամենակարևորը երջանկության համար ՙ «Ապրիր, և թող ապրեն» գաղափարն է:

«Անջատեք հեռուստացույցը ճաշելու ժամանակ, կիրակին անցկացրեք ընտանիքի հետ, հանդուրժող եղեք մյուսների նկատմամբ և մի փորձեք այլ հավատքի մարդկանց դարձնել քրիստոնյա».- այսպես է ասում Հռոմի պապ Ֆրանցիսկոսը:

Արգենտինական Viva պարբերականին տված իրեն բնորոշ համեստ և անկեղծ հարցազրույցում Հռոմի պապը նաև կոչ է անում իրեն հետևորդներին խուսափել սպառողականությունից, դեմ դուրս գալ պատերազմներին և պաշտպանել շրջակա միջավայրը:

Ապրիր, և թող ապրեն: Բաց եղիր մյուսների դիմաց՝ եթե փակվես քո ներսում, հավանական է, որ եսակենտրոն դառնաս: Կանգնած ջուրը վաղ թե ուշ սկսում է նեխել:

Ապրիր հանգիստ և շարժվիր առաջ:

Զվարճանք՝ առողջ չափաբաժինով: Սպառողականությունը մեզ դարձնում է անհանգիստ, ստիպում է կորցնել առողջ հանգստի մշակույթը:

Երբ ընտանիքը համատեղ ընթրիքի է նստում, ցանկալի է որ հեռուստացույցն այդ պահին անջատի: Կիրակին ընտանիքի հետ անցկացնելու համար է:

Մենք պետք է հատուկ մոտեցում ցուցաբերենք երիտասարդների նկատմամբ: Եթե նրանց համար հնարավորություններ չստեղծենք՝ ավելի քան հավանական է, որ նրանք կսկսեն օգտագործել թմրանյութեր:

Շրջակա միջավայրի աղտոտումը մեր ժամանակների ամենալուրջ խնդիրներից է: Մի հարց կա, որ պետք է մեզ տանք՝ արդյո՞ք բնության այսպիսի անխնա, բարբարոսական օգտագործումը մարդկության համար ինքնասպանություն չէ:

Ուրիշների մասին խոսելու սուր կարիքը վկայում է ցածր ինքնագնահատականի մասին: Սա նշանակում է՝  «Ես ինձ այնքան ցածր եմ համարում, որ ինձ բարձրացնելու փոխարեն ստիպված եմ մյուսներին իջացնել»:

Նեգատիվ երևույթների վրա քիչ ժամանակ ծախսելը ավելի առողջ կյանքի գրավականն է:

Մի քարոզեք՝ սա ամենավատ բանն է, որ հավատացյալ մարդը կարող է անել: Ունեցեք զրույցներ, երկխոսություններ, բանավեճեր:

Մենք բազմաթիվ պատերազմների ժամանակաշրջանում ենք ապրում՝ խաղաղության կոչերը պետք է աղաղակվեն: Խաղաղությունը կարող է համեստ, լռակյաց տպավորություն թողնել, բայց դա այդպես չէ՝ խաղաղությունը երբեք հանգիստ չէ, այն անվերջ գործուն պետք է լինի:

Աղբյուրը`newmag.am

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին