▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանի ընտանիքը

Wnews.am-ը գրում է

Երեկ  Բրազիլիայում ընթացող Օլիմպիական խաղերում հունահռոմական ոճի ըմբշամարտիկ Արթուր Ալեքսանյանը դարձավ  չեմպիոն: Եզրափակիչ գոտեմարտում մեր ըմբիշը 3:0 հաշվով հաղթեց կուբացի Դանիել Լուգո Կաբրերային:

Armenia's Artur Aleksanyan reacts after defeating Turkey's Cenk Ildem during the men's wrestling Greco-Roman -kg competition at the 2016 Summer Olympics in Rio de Janeiro, Brazil, Tuesday, Aug. 16, 2016. (AP Photo/Markus Schreiber)

 

 

Փայլուն հաղթանակը մեր ըմբիշը  եզրափակեց փայլուն ժեստով՝ Արթուր Ալեքսանյանն իր հաղթանակը նվիրեց  սահմանապահ զինվորներին և ապրիլյան պատերազմում զոհված հերոսների հիշատակին: Օլիմպիական չեմպիոնի շապիկին պատկերված էր ապրիլյան պատերազմի ընթացքում  զոհված Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի լուսանկարը:

 

1

 

Կայքը ներկայացնում է Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանի ընտանիքը:

 

Armenia's Artur Aleksanyan celebrates after winning a gold medal during his Greco-Roman Wrestling 96kg gold medal match against Bulgaria's Vladislav Metodiev at the Senior Wrestling European Championship in Tbilisi, March 23, 2013. AFP PHOTO/VANO SHLAMOV

 

Արթուրը գյումրեցի է: Ծնվել է 1991 թվականին, հոկտեմբերի 21-ին: Նախորդ երկու տարիների Հայաստանի լավագույն մարզիկն իր քաշային կարգում աշխարհում լավագույններից մեկն է: Ալեքսանյանն աշխարհի կրկնակի, Եվրոպայի եռակի չեմպիոն է:  Լոնդոնի Օլիմպիական խաղերում հայ ըմբիշը բավարարվեց միայն բրոնզե մեդալով, բայց  մասնագետներից շատերը Ալեքսանյանից ոսկե մեդալ էին ակնկալում արդեն այս Օլիմպիական խաղերում և նա, փաստորեն, հուսախաբ չարեց: Մարզասերների շրջանում Արթուրին ճանաչում են որպես «Ճերմակ արջ»:

6

Չեմպիոնի հայրը նաև նրա մարզիչն է` Գևորգ Ալեքսանյանը. «Արթուրն ընդհանրապես չի սիրում պարտվել, ծանր է տանում պարտությունները: Ես միշտ ասում եմ, որ հաղթելուց եւ շնորհավորանքներ ստանալուց հետո, պետք է արագ մոռանալ դա եւ նախապատրաստվել հետագա մրցաշարերին: Նույնը պետք է լինի նաեւ պարտության դեպքում»,-ասում է նա:

Հայրը նշում է. «Արթուրի հաջողություններն  ինձ համար եւ՛ մարզչական տեսանկյունից, եւ՛ ծնողական տեսանկյունից հպարտություն  եւ երջանկություն է»:

1

Իր շիկահեր , կապուտաչյա որդու մասին հայրն ասում է. « Հայերը կապուտաչյա  և շիկահեր են եղել,  ճիշտ այնպես,  ինչպես Արթուրինն է, և նրանք, ովքեր այդ մասին չգիտեն, ուրեմն  հայոց պատմություն չգիտեն» :

669638

Արթուրի մայրը՝  Շողիկ Ալեքսանյանը, աշխատում է Գյումրու քաղաքապետարանում: . « Ես Արթուրի մարտերին չեմ կարողանում հետևել, հուզվում եմ, միայն որոշ ժամանակ անց եմ համարձակվում նայել» ,-ասում է նա:

2

Արթուր Ալեքսանյանն ամուսնացած չէ: Խոսելով ապագա կնոջ մասին՝ չեմպիոնն ասում է. « Ես դեռ ամուսնացած չեմ եւ ընտրյալ չունեմ, բայց երբ ինձ ապագա հարսնացու գտնեմ, նա չի լինի սպորտի ներկայացուցիչ, չի լինի մարզուհի եւ կապ չի ունենա մարզաշխարհի հետ: Չեմ ցանկանա, որ կինս լինի աշխարհի, Եվրոպայի չեմպիոնուհի եւ այլն: Թող զբաղվեն սպորտով, բայց ծանրամարտը, բռնցքամարտը եւ այլ ուժային մարզաձեւերը թողնեն տղամարդկանց»:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին