▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինձ իշխանություններն այնպիսի լավություն չեն արել, որ ես լեզուս պապանձված նստեմ իմ տեղը

Hraparak.am-ը գրում է.

Կայքի հարցերին պատասխանում է դերասան, պրոդյուսեր, Երեւանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Հրանտ Թոխատյանը։

- Պարոն Թոխատյան, Դուք առաջիններից էիք, որ արձագանքեցիք «Սասնա ծռեր» խմբի կողմից ՊՊԾ գնդի գրավմանը՝ ասելով, որ «զենքով եկածը տեռոր է բերելու, որովհետեւ սկսվում է հաշվեհարդարը, իսկ արյան վրա կառուցած որեւէ բան չի կարող լինել արդարացի»: Ձեզ անխնա քննադատեցին այս արտահայտության համար: ՊՊԾ գնդի գրավումից հետո բավական ժամանակ է անցել, զարգացումներ են տեղի ունեցել՝ կալանավորվել են խմբի անդամները, նրանց մեղադրանք է առաջադրվել: Ձեր կարծիքով, այս գործն ի՞նչ ավարտ կունենա:

- Ես այդ հայտարարությունն արել էի ՊՊԾ գնդի գրավման հենց առաջին օրը: Մարդիկ կարդացել են մամուլում զետեղված իմ խոսքերի միայն այդ հատվածը եւ խորամուխ չեն եղել հետագա մտքերիս մեջ: Դրա համար էլ սկսեցին ինձ մեղադրել այն բանում, թե ես տղաներին տեռորիստ եմ անվանել: Սակայն դա սուտ է, եթե ուշադիր կարդան, կհասկանան, որ այդպես չէ: Սա՝ մեկ: Ես ասում էի, որ զենքով եթե որեւէ մեկն ուզում է մի բան փոխել, իր հետեւից կբերի տեռոր. ես նկատի ունեի՝ արյուն կթափվի: Մեր երկրի համար, ամեն դեպքում, ես գտնում եմ, որ դա սխալ կլիներ: Շատերը կարծում են, որ միայն զենքով է հնարավոր փոփոխության հասնել, իսկ ես այդպես չեմ կարծում: Դա՝ երկու: Եվ երրորդ. վերջին 25 տարվա մեջ այդ տղաներն արեցին մի քայլ, ով ինչպես կուզի, թող ընկալի այդ քայլը, բայց արվեց մի քայլ, որը 25 տարի չէր արվել: Մի անգամ փորձեց դրան մոտեցող քայլ անել Շանթ Հարությունյանը, սակայն նա միայնակ մնաց: Էսօր տղաներն արեցին այդ քայլը։ Հիմա էսպես, թե էնպես, ով ինչպես վերաբերվի նրանց արածին, այդ քայլը չի կարող չգնահատվել, որովհետեւ դա, ըստ իս, բերում է մի ալիք, որը մենք իրավունք չունենք թույլ տալ, որ հանգչի:

 - Դուք նկատի ունեք հեղափոխակա՞ն ալիք, երկրում փոփոխությունների հասնելու անհրաժեշտությա՞ն ալիք:

- Իհարկե, որովհետեւ մենք, սկսած 1996 թվականի ընտրություններից մինչ այսօր, ունենք դրա շատ մեծ կարիքը՝ նկատի ունեմ փոփոխությունների: Եվ 20 տարի է՝ մենք այդ քայլը չարեցինք, քանի որ այդպես էլ չունեցանք այն ընդդիմադիր ուժը, որը կկարողանար իր ետեւից տանել մարդկանց: Որովհետեւ որը եկավ՝ փորձեց դառնալ ընդդիմադիր՝ փակագծերի մեջ, խաբեց, կես ճանապարհից ետ կանգնեց, եւ մարդիկ մնացին խաբված: Ես այդ մասին ասել եմ 20 տարի առաջ, ասում եմ հիմա եւ կասեմ միշտ, քանի չի գտնվել այն ուժը, որն իր ետեւից կտանի մարդկանց:

 - Պարոն Թոխատյան, Ձեր կարծիքով, «Սասնա ծռերը» հավակնո՞ւմ են լինել այդ ուժը:

- Ես կարծում եմ, որ տղաներն ուղղակի ուզեցին ցույց տալ մի փաստ, որ եթե միավորվենք, եթե բոլորս միասին ոտքի կանգնենք, այդ դեպքում կարող ենք հասնել այն փոփոխություններին, ինչին որ ձգտում ենք: Թե չէ, այ, այսպես՝ մոտավորապես ամենաշատը 5 հազար հոգով փողոց դուրս գալը բան չի փոխի, 5 հազար հոգին շատ քիչ է: Պետք է ավելի շատ մարդիկ դուրս գան փողոց:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին