▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փամփուշտ ա՞լ չունիք

«Մի հայրենադարձ ամեն տեղ ասում է ասոնք աս չունին, ան չունին ...: Հրավիրում են ԿԳԲ բացատրական աշխատանքի: Բայց ախպա՞րն ուր, ԿԳԲ-ն ուր: Ոչինչ չի հասկանում:
Որոշում են աչքը վախեցնել. Տանում են մի տեղ, դեմ են տալիս պատին ու շարք կանգնած 10 ավտոմատավոր հրամանով կրակահերթ են արձակում նրա վրա՝ դատարկ փամփուշտներով: Երբ կրակոցներն ավարտվում են, հայրենադրձը զարմացած նայում է կրակողների վրա ու հարցնում է. - Ախպար, փամփուշտա՞լ չունիք:
Այս կատակից նոր հայեցակարգ է ծնվում. Հայրենադարձին բաց են թողնում: Նա մինչ օրս աշխարհով մեկ համոզված տարածում է, որ անոնք փամփուշտալ չունին՝ արդեն առանց հարցական նշանի: Ահա եւ ողջ իրողությունը ...»,-գրում է ՀՀ Ազգային ժողովի 2-3 գումարումների պատգամավոր Հրանտ Խաչատրյանը  ֆեյսբուքյան իր էջում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին