▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տեսնելով Ռոբերտ Աբաջյանի հորը՝ հուզվեցի. Արթուր Ալեքսանյան

 


«Ռոբերտ Աբաջյանի նկարը փակցրել էի իմ շապիկին, որպեսզի ամբողջ աշխարհը ճանաչեր մեր հերոսներին»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը:

Նրա խոսքով՝ իր և Ռոբերտ Աբաջյանի հոր առաջին հանդիպումը տեղի է ունեցել օդանավակայանում:  

«Օդանավակայում ինձ մի մարդ մոտեցավ և փաթաթվեց: Ես չէի ճանաչում նրան, նա ինձ շնորհակալություն հայտնեց և ասաց, որ Ռոբերտի հայրն է: Այդ պահին ես հուզվեցի, բայց, ցավոք, ստեղծված խառը իրավիճակի պատճառով, չկարողացա նրա հետ շփվել»,- պատմեց Արթուր Ալեքսանյանը՝ հավելելով, որ դեռ անպայման ինքը կհանդիպի Ռոբերտի հայրիկի հետ: 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին