▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այդ օրն ինձ համար կարևոր էր նույնքան, որքան ծննդյանս օրը. Արմեն Վահրամյան

«Ինձ համար շատ խորհրդանշական էր, որ այդ կոչմանն արժանացա հենց ՀՀ անկախության հռչակման 25-ամյակին: Այդ օրն ինձ համար կարևոր էր նույնքան, որքան ծննդյանս օրը»,-Asekose.am-ի հետ զրույցի ընթացքում ասաց նկարիչ Արմեն Վահրամյանը, ով Սեպտեմբերի 21-ին արժանացել է ՀՀ վաստակավոր նկարչի կոչման:

Շուրջ 30 տարի նկարչությամբ զբաղվող Արմեն Վահրամյանը, ով պարգևատրումից միայն 3 օր առաջ է իմացել այդ մասին ու անակնկալի եկել, կարևորում է  պարգևներն ու կոչումները, սակայն առաջնահերթը նկարչի համար գնահատված լինելու զգացողություն ունենալն է:

«Կարևոր է նրանով, որ բարձրանում է պատասխանատվության զգացումը, դու արդեն գիտես, որ տեսադաշտում ես, քանի որ վաստակավոր լինելը բոլոր նկարիչներին չի տրված: Այս ամենով հանդերձ, սակայն, ես ինձ երբեք չեմ համարում մյուս նկարիչներից ավելի պատվավոր, քանի որ բոլորս էլ նույն շնորհով ենք ծնվել: Յուրաքանչյուր նկարիչ արդեն իսկ շնորհալի է, քանի որ Աստված իրեն տվել է արարելու պարգևը. նկարիչն էլ մի արարիչ է: Մեր պարգևը տրված է ի վերուստ, իսկ պարգևը զարդարում է մեր կուրծքը: Պարգևներն այնքանով են կարևոր, որ զգում ու հասկանում ես, որ գնահատված ես: Շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, ովքեր կարողացան տեսնել ու գնահատել թե՛ ինձ, թե՛ իմ կատարած աշխատանքը: Այն շնորհավորանքները, որոնք ստանումե սքեզ լիցքավորում են, թերեն են տալիս»,- մեզ հետ զրույցի ընթացքում պատմեց Արմեն Վահրամյանը, ապա հավելեց.

«Այս կյանքում ամեն ինչ բումերանգի է նման: Ֆիզիկոսներն ու մաթեմատիկոսներն են ասում, որ նույնիսկ կա լազերային ճառագայթի գիտություն, ըստ որի՝ եթե մի հայելու մեջ արևի ճառագայթ ես գցում, այն անդրադարձվում է մյուսի մեջ, և ստացվում է հզոր էներգիա, որը կարող է անգամ պատը ծակել: Կյանքում էլ է այդպես. երբ մենք մարդկանց մի բան ենք կամենում, եթե անում ենք մի լավ բան, դա բումերանգի նման վերադառնում է մեզ՝ բազմապատկված: Թող անհամեստություն չհնչի, բայց թերևս իմ մարդասիրությունն է, որն առաջնահերթ գնահատվում է»:

Զրույցի ընմթացքում Արմեն Վահրամյանը հուզմունքով նկատեց, որ այդ կոչումն առաջնահերթ ուրախացրել է տարեց ծնողներին. «Ամենամեծ ուրախությունը, թերևս, հայրս ապրեց: Երբ հայտնեցի այդ լուրը նրան, նա ասաց, որ մի քանի տարով երկարեց իր կյանքը»: 

Հեղինակ՝ Լիլիթ Նավասարդյան

Լուսանկարները՝ Արմեն Վահրամյանի պաշտոնական կայքից

Կարդացեք նաև՝ Արմեն Վահրամյանը բացահայտում է, թե ինչպես է լավ նկարը հանցագործին լավ մարդ դարձնում

Դա երբեք էլ ինձ համար PR-ի տարբերակ չի եղել. Արմեն Վահրամյանն անկեղծանում է

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին