▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պրիմիտիվ գողության օրինակ. 1 միլիոն ավել են վճարել՝ հանուն Մովսես Հակոբյանի

 

 

 

 

Politik.am-ը գրում է.

Նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը  կառավարության նիստերից մեկի ժամանակ հայտարարեց, որ պետք է վերջ դնել պրիմիտիվ գողությանը: Բոլորին է հայտնի, որ պետական համակարգում ամենատարբեր պաշտոնյաները ուղղակի թալանում են պետության փողերը, որոնք քաղաքացիների վճարած հարկերի շնորհիվ է հավաքվում:

Փորձելով օգնել նորանշանակ վարչապետին, կայքը այսուհետ կներկայացի պրիմիտիվ գողության դեպքեր, որոնք կատարվել են պետական մարմինների կամ պաշտոնյաների կողմից:

Բոլորին է հայտնի, որ պետության փողերը հիմնականում յուրացվում են «Մեկ անձից կատարվող գնումներ» անվան տակ: Այս միջոցը պետական պաշտոնյաներին հնարավորություն է տալիս ծախսել պետական միջոցները առանց մրցույթներ հայտարարելու:

Օրինակ ՀՀ պաշտպանության նախարարությունը 2016 թվականի սեպտեմբերի 11-ի համար  «Ավիատուր գրուպ» ՍՊԸ-ի հետ կնքել է ավիատոմսերի ձեռքբերման պայամանագիր: Ըստ պայմանագրի ընկերությունը ՊՆ նախարարի տեղակալ-ՆՏԱ դեպարտամենտի պետ Մովսես Հակոբյանի համար պետք է ապահովեր Երևան-Վիեննա-Բրյուսել-Վիեննա-Երևան ուղղությամբ 3  ավիատոմս: Ավիատմոսը՝ էկոնոմ կլասի,  մեկ տոմսի արժեքը՝ 478 հազար դրամ, ընդհանուր 1 միլիոն  434 հազար դրամ:

001 (2)

Պարզվում է  ՊՆ-ին պետական միջոցների խնայումը չի հետաքրքրում և ՊՆ աշխատակիցների գործուղումների համար շռայլորեն գումար է ծախսվում: Պետք է նկատել, որ նույն ուղղությամբ ամենատարբեր ավիաընկերությունները առաջարկում են մի քանի անգամ ավելի էժան ավիատմոսեր: Օրինակ՝ լեհական  LOT ավիաընկերությունը նույն ուղղությամբ էկոնոմ կլասի մեկ տոմսի համար պահանջում է մոտ 142 հազար դրամ, իսկ բիզնես կլասով ուղևորվելու համար պահանջում է մոտ 360 հազար դրամ:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին