▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

SimilarWeb. Հավատա՞լ, թե՞ չհավատալ

SimilarWeb բրիտանական հաշվիչ համակարգը հրապարակել է սեպտեմբերի 1-ի դրությամբ հայաստանյան լրատվական կայքերի այցելությունները:

Հատկապես առաջատար տասնյակի այցելություններն ուսումնասիրողները կնկատեն, որ դրանում ներառված  որոշ կայքերի ուղիղ այցելությունները կազմում են ընդամենը 3-ից 9 տոկոս, իսկ ավելի քան 90 տոկոս այցելությունները  սոցիալական ցանցերից են, որտեղ, հիշեցնենք, ըստ տեղեկատվության  անվտանգության մասնագետների, հաճախակի են խաբող վերնագրերով` երբեմն նաև ռուսերենով գրված նյութեր տարածվում` լսարանը իրենց վրա քաշելու նպատակով։

 

Կայքերի վարկանիշի, ազնիվ մրցակցության, ինչպես նաև բրիտանական հաշվիչ համակարգի մասին Asekose.am-ը մենկաբանություն է խնդրել մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանի հետ:

- Որքա՞ն վստահելի է կայքի ներկայացրած վարկանիշը հատկապես հայկական այն լրատվականների համար, որոնց վիճակագրության մեջ երևում է, որ այդ կայքերի այցելությունների գերակշռող մեծամասնությունը` մոտ 90 և ավելի տոկոս գալիս է սոցիալական ցանցերից` ըստ երևույթին գովազդի և վիրուսային նյութերի շնորհիվ։

-Similarweb համակարգը ներկայացնում է իր հատուկ հաշվառկման մեխանիզմների հիման վրա կայքերի այցելությունների մոտավոր հաշվարկ։ Համակարգը թույլ է տալիս կցել դրան Google Analytics։ Երբ կայքերի տերերը դա անում են, հաշվարկները ավելի ընդլայնված են ներկայացվում՝այս անգամ նաեւ ներգրավվում է հեռախոսներից եւ պլանշետներից այցելություններիվերաբերյալ վիճակագրություն։ Այնպես որ, համակարգը կարեւոր է, քանի որ կյանքին ամենամոտ վիճակագրությունն է ներկայացնում հայաստանյան կայքերի այցելությունների վերաբերյալ։

Մյուս կողմից, սա մոտավոր հաշվարկներ են։

Ինչ վերաբերում է նրան, որ կայքեր կան, որոնց թրաֆիկի մեծ մասը սոցցանցերից է, ապա այստեղ հարցը նրանում է, որ սա ընդհանուր համաշխարհային թրենդ է․ միջին ընթերցողը սոցցանցերից է այցելում կայքը։

New York Times վերջերս հրապարակեց վիճակագրաություն․ այս կայքը առաջին էջից այցելողների թիվը վերջին տարիներին անգամներով ընկել է։ Մինչ ընդհանուր այցելությունների թիվն աճում է։ Ինչը նշանակում է, որ մարդիկ այլեւս չեն մտնում լրատվական կայք, որ տեսնեն, ինչ նորություն կա։ Նրանք մտնում են սոցցանց, եւ այստեղից այցելում արդեն կոնկրետ նյութը, որը տարածում են իրենց ընկերները։ Այնպես որ,սոցցանցերից այցելությունները սկսում են գերիշխող դառնալ։

Ուրիշ հարց, որ կան կայքեր, որոնք չարաշահում են սոցցանցերի դերը, հատուկ խաբող,ապատեղեկացնող վերնագրերով նյութեր են տարածում, որպեսզի լսարանը քաշեն իրենց վրա։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին