Ամերիկահայ ռոք երաժիշտ եւ երգահան, աշխարհահռչակ System of a Down խմբի հիմնադիր եւ մենակատար Սերժ Թանկյանն ապրիլին գալու է Հայաստան` որպես դիտորդ մասնակցելու խորհրդարանական ընտրություններին: Այս մասին այսօր` դեկտեմբերի 5-ին, հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ինքը՝ Թանկյանը:
Բացի Թանկյանից` Հայաստան են ժամանելու նաեւ կանադահայ կինոռեժիսոր Ատոմ Եգոյանը, կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանը եւ ուրիշ հայտնի սփյուռքահայ մտավորականներ:
Նշենք, որ մամուլի ասուլիսի ժամանակ երգիչը նշել էր, որ Սփյուռքահայությունը բավականին անջատված է Հայաստանի իրադարձություններից:
Հիշեցնենք, որ նրանք սեպտեմբերին ստեղծել են «Արդարություն Հայաստանում» նախաձեռնությունը, որի նպատակն է նպաստել Հայաստանում ժողովրդավարական փոփոխություններին։ Նախաձեռնությունը մտադիր է մինչեւ ապրիլ վերապատրաստել սփյուռքահայ դիտորդների, որոնք կժամանեն Հայաստան` հետեւելու ընտրությունների ընթացքին: