▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայտնի հայերից ովքեր էին ներկա ադրբեջանցի լրագրողուհու հարսանիքին, և ինչու էր վերջինս պարում Առնո Բաբաջանյանի երգի ներքո

Երեկ՝ դեկտեմբերի 16-ին, տեղի է ունեցել ազգությամբ ադրբեջանցի, Ռուսական առաջին ալիքի հայտնի մեկնաբան Իռադա Զեյնալովայի ամուսնությունը նույն հեռուստաընկերության զինվորական մեկնաբան Ալեքսանդր Եվստիգնեևի հետ: Զույգը մինչև վերջին օրը գաղտնի է պահել իրենց ամուսնությունը և այն վայրի անունը, որտեղ որ անց է կացվել հարսանեկան խնջույքը: Հատկանշականն այն է, որ Իռադայի և Ալեքսանդրի հարսանիքին ներկա են գտնվել նաև հայտնի ռեժիսոր Տիգրան Քյոսայանը և նրա կինը՝ լրագրող Մարգարիտա Սիմոնյանը: Նշենք սակայն, որ այսքանով «հայկականի առկայությունը» ադրբեջանուհու հարսանիքում չի սահմանափակվել: Բանն այն է, որ համացանցում է հայտնվել մի տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է Իռադան ամուսնու հետ միասին պարում Առնո Բաբաջանյանի «Верни мне музыку» երգի տակ:

Ի դեպ նշենք, որ բոլորովին վերջերս Իռադան Ռուսական առաջին ալիքից տեղափոխվել է НТВ  հեռուստաընկերություն, որտեղ վարում է «Итоги недели» ծրագիրը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին