▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

STOP ֆոտոցուցահանդեսը Գյումրիում

Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում կայացավ STOP խորագիրը կրող ֆոտոցուցահանդեսը: Ֆոտոցուցահանդեսին ներկայացվեցին գյումրեցի երիտասարդ լուսանկարիչների՝ Գուրգեն Գինոսյանի, Խաչիկ Էլլոյանի և Գևորգ Գևորգյանի լուսանկարները: Լուսանկարիչները կոչ են անում հասարակությանը մի պահ կանգ առնել և ուշադրությունը սևեռել Գյումրիի սոցիալական խնդիրներին, ձեռք մեկնել իրենց կողքին ապրողին:

«Երբ «Դոմիկ» նախագծի շրջանակում սկսեցինք ավելի հաճախ շփվել տնակային թաղամասերում ապրող մարդկանց հետ, որոշակիորեն մենք էլ սկսեցինք ապրել այդ խնդիրներով: Որոշեցինք կազմակերպել STOP ցուցահանդեսը, որն անդրադարձ է սոցիալապես վատ պայմաններում ապրող գյումրեցիներին: Նպատակը մեկն էր՝ լայն հասարակությանը կանգ առնելու կոչ անել և հայացքները մի պահ ուղղել լուսանկարների հերոսներին»,- նշում է լուսանկարիչ Գևորգ Գևորգյանը:

30 սև ու սպիտակ լուսանկարներ, որոնք արտացուլում են Գյումրիում ամենաարդիական խնդիրը:

«Կան նկարներ, որոնք 3 տար առաջ են արված և նկարներ, որոնք վերջին շրջանում ենք նկարել: Ինչպես տեսնում եք այդ նկարներում տարբերություն չի նկատվում: Որևէ փոփոխություն չկա ցավոք»,-ասում է լուսանկարիչ Գուրգեն Գինոսյանը:

Աշխատանքները անտարբեր չթղեցին ցուցահանդեսի այցելուներին, այն փոխանցեց իր ասելիքը: Լուսանկարիչները վստահեցնում են՝ նման ֆոտոշարքերը և ֆոտոցուցահանդեսները շարունակական են լինելու:  

72157677968723046

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին