▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչու՞ չեք ասում, որ բարձրահասակ եմ...

2017-ի բոցերի շարքը բացել է Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

«Է՞լ ինչ են իմ մասին ասել: Ասում են՝ ես բարձրահասակ եմ, ինչի՞ դրա մասին չեք ասում... »,- Առավոտ.am-ի հետ զրույցում անկեղծացել է Հրանուշ Հակոբյանը:

Այո, տիկին Հրանուշը բարձրահասակ է  ու մեր նախարարներից ամենաբարձրահասակը ու, եթե անկեղծ, մեր որոշ նախարարներից նույնիսկ ավելի տղամարդ է՝ իր խոսքով ու գործով...

Բայց դե, հարգելի տիկին Հրանուշ, կոմպլիմենտները երբեմն սխալ են հասկացվում՝ այդ թվում «բարձրահասակ»-ն ու «տղամարդ կին»-ը: 

Այնպես որ՝ լավ կլինի, որ  ձեր բարձրահասակությունն էլ չնկատեն լրագրողները: 

Կարևորը, տիկին Հրանուշ,  ձեր գործերը նկատեն ԶԼՄ-ների ներկայացուցիչներն՝ այդ թվում նրանց  ցածրահասական կամ բարձրահասակ լինելը չխանգարի  անկեղծ լինել ձեր գործը գնահատելում: 

Ու նաև, արժի տիկին Հրանուշի անկեղծությունը գնահատել. նա , իրոք, անկեղծ է իր խոսքում ու նույնիսկ հանդիմանելում: 

 

Հեղինակ՝

Ա. Գրիգորյան 

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին