▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ամանորն ԱԼՄ-ում. դիմավորեք, երգում է Տիգրան Կարապետիչը

 

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:

Ժամանակին ԱԼՄ ալիք կար, որն ուներ համբավ ու լայն ճանաչում ողջ Հայաստանով մեկ: Ալիքի հիմնական եթերացանցը կազմում էին երաժշտական նախագծերը, որոնց մասնակից էին դառնում Հայաստանից երգելու հետ սեր ունեցող բոլոր ցանկացողները: Տեսահոլովակներ, ասմունքի երեկոներ, մրցույթներ, տոնական բանկետներ ուղիղ եթերում և, իհարկե, «Շոգեքարշ» հաղորդումը, որի ընթացքում ինչ ասես չէին շահում մարդիկ՝ հեռուստացույց, ֆեն, միքսեր ու անգամ էպիլյատոր... Դե իսկ Ամանորի տոնական միջոցառումները հատկապես ճոխ ու ուրախ էին անցնում, երբ ալիքի տերը, նույն ինքը՝ մաեստրո Կարապետիչը վերցնում էր բարձրախոսն ու երգում հանրահայտ «ծաղիկները»:

Նոստալգիկ տեսանյութ, որը շատերին կտեղափոխի հեռավոր 2000-ականներ:


Աղբյուրը՝ iVideo

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին