▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մարտի՞կ»-ն է հանրայինում ավելորդ, թե՞ Ռուբեն Ջաղինյանը

Արդեն տեղեկացրել ենք, որ Հանրային հեռուստաընկերությամբ ցուցադրվող և ամանորյա տոներին՝ Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ թողարկումով համացանցի հիթը դարձած  «Մարտիկ» հաղորդաշարն, ըստ ռեժիսոր Արման Վարդանյանի փակվել է. այդ մասին նրան տեղեկացրել են Հ1-ից:

Խնդրի վերաբերյալ մամուլի տարբեր անդրադարձերի  ու Հանրայինից ստացված պարզաբանումներից հետո՝ «Մարտիկ»-ի ռեժիսորը ֆեյսբուքյան գրառում է կատարել, որը ներկայացնում ենք առանց մեկնաբանության և խմբագրման: 

 

«Ձեռնոց եմ նետում Ռուբեն Ջաղինյանին, և կասկածի տակ եմ դնում նրա պրոֆեսիոնալ լինելը: Գրառմանս ամեն տառի համար կրում եմ պատասխանատվություն և պատրաստ եմ ապացուցել իմ հայտարարությունը՝ միայն «ինչո՞ւ է փակվել «Մարտիկ» հաղորդումը» հարցի սպառիչ պատասխանը, հրապարակավ, անձամբ պարոն Ջաղինյանից լսելուց հետո:
Ես չեմ պատրաստվում պատասխանել Հանրային հեռուստաընկերության և Ռ.Ջաղինյանի ենթակա աշխատակիցների՝ «ջուր-կարագ-սապոն», նույնիսկ իրար հակասող հայտարարություններին, ավելին կան հանգամանքներ որոնց մասին անգամ այդ աշխատողները չգիտեն:
Հարգելի լրագրողներ, խնդրում եմ աջակցեք, սատար կանգնեք, զորավիգ եղեք պարոն Ջաղինյանին, որ խոսի… 
Իմ և հանրության կողից պահանջում եմ, որ Ջաղինյանը պատասխանի հարցիս. եղել է արդյոք հանրային խորդհրդի քննարկում «Մարտիկ» հաղորդումը փակելու վերաբերյալ, թե որոշումը միանձնյա է, կամայական:
Եթե եղել է, ապա թող մեզ և հանրությանը ներակայցնի խորհրդի անդամների քվեարկության արդյունքները, քանի հոգի են քվերակել /անունները/ կողմ, ձեռնպահ և դեմ՝ «Մարտիկ»-ի փակման քննարկման ժամանակ:
Իմ հարց ու պատասխանը հանրային հարթակում, միայն պարոն Ջաղինյանի հետ է, և ուզում եմ հարցնել հանրությանը. ըստ ձեզ Մարտիկ հաղորդո՞ւմն է հանրայինում ավելորդ, թե Ռ.Ջաղինյանը՞…կրկնվում եմ, բայց վերջինիս պրոֆեսիոնալիզմը հրապարակավ դնում եմ կասկածի տակ:
P.S.

Խոսեք պարոն Ջաղինյան…խոսեք…

Մարտիկ հաղորդման ռեժիսոր 
Արման Վարդանյան»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին