▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ թողարկումից հետո Հ1-ը փակել է «Մարտիկ» հաղորդաշարը

Հանրային հեռուստաընկերությամբ ցուցադրվող և ամանորյա տոներին՝ Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ թողարկումով համացանցի հիթը դարձած  «Մարտիկ» հաղորդաշարի ռեժիսոր Արման Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է/նշենք, որ Asekose.am-ը, հրապարակելուց առաջ գրավոր հարցում է արել Արման Վարդանյանին, թե արդյոք այս գրառումը՝   «Մարտիկ» հաղորդաշարիվերջին թողարկման ժամանակ Վարդան Պետրոսյանի հատվածի նման բեմականացու՞մ չէ և ստանալով հավաստիացում, նոր է հրապարակել այն/. 

«Մարտիկ հաղորդաշարը փակվել է: Մարտիկ հաղորդաշարի ղեկավար Սեյրան Շահսուվարյանը հայտնեց ինձ , որ հեռախոսազրույց է ունեցել Հանրային հեռուստատեսության խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանի հետ, վերջինս նրան հայտնել է . «Շատ եմ ցավում, բայց եթեր չի գնալու Մարտիկը»: Պարոն Շահսուվարյանի այն հարցին , թե որն է հաղորդաշարի փակման պատճառը, հարցին Ջաղինյանը պատասխանել է ՝ պատճառաբանություն չկա:
Իրավիճակը հասկանալու համար կապ հաստատեցի Հ1-ի ծրագրերի բաժնի հետ: Իմ այն հարցին, թե ինչու Մարտիկը եթերում չէ, պատասխանեցին «ա/մենք Մարտիկի հետ պայմանագիր չունենք , բ/ես չունեմ հանձնարարական, որ պետք ա Մարտիկը լինի եթերում» :Իմ հավելմանը՝ այսինքն տնօրինությունն է որոշ՞ել, որ Մարտիկը պետք է եթեր չգնա, պատասխանեցին. «Նու հա, կարելի էդպես մեկնաբանել…հա՛»:
Մարտիկը հանարային հեռուստատեսության ստրատեգիական նշանակության հաղորդում է, և Մարտիկի փակելը չի կարող է լինել գաղտնի ու ոչ էլ առանց «պատճառաբանության»: Հաղորդումը ստեղծվել է եռակողմ համաձայնության արդյունքում, և չի կարող Հանրային հեռուստատեսությունը միակողմանի , առանց կողմերի և հանրության կարծիքը հաշվի առնելու՝ կամայական որոշում կայացնել: Մարտիկի փակումը հասարակական քննարկման առարկա է:
Ակնկալում ենք հանրության աջակցությունը այս կամայական որոշման դեմ:
Մարտիկ հաղորդաշարը 23 տարեկան է, այն ստեղծվել է ներկայիս ՀՀ նախագահ, 1993-ից 1995 թվականներին ՊՆ նախարար ՝ Սերժ Սարգսյանի ցուցումով (առաջին հաղորդումը եթեր է հեռարձակվել1994 թվականի ապրիլի 7-ին): Քսաներեք տարիների ընթացքում հաղորդումը այսօրվա՝ Ազգ –բանակ գաղափարի կարևորագույն քարոզամիջոց է: Հաղորդումը ամեն շաբաթ կապ է ստեղծել մշակույթի գործիչների, բանակի, զինվորների և նրանց ընտանիքների միջև՝ պարգևելով անմոռանալի ուրախ պահեր:
Ստեղծագործական խումբը բանակաշինության գործում զգալի ավանդ է ներդրել, որը գնահատվել է պետական բարձր պարգևներով և գերատեսչական մեդալներով:
Ստեղծագործական կազմում են երկրում եզակի, ռազմական լրագրության և օպերատորության վարպետներ, որնցից շատերը վերջերս պարգևատրվեցին ՀՀ ԶՈՒ գերատեսչական մեդալներով նախարարի կողմից՝ Քառօրյա պատերազմին մասնակցելու, լուսաբանելու համար:
2017 թվականի տոնական թողարկումներից սկսած՝ Հանրային Հեռուստատեսության ծրագրային ցանցում Մարտիկ հաղորդաշարը վերածվել էր անտեսանելի ուրվականի: Այսինքն եթեր էր հեռարձկվում, բայց ծրագրում չկար: 2017 թվականի երեք թողարկումները առանց նախազգուշացման հեռարձակվեցին՝ ժամային խախտումներով և առանց կրկնությունների:Կարելի է ասել ցուցադրությունները եղան գաղտնի:
Հիմա պետք է հասկանալ, ինչպես է ստացվում, որ ընդամենը երկու ամիս առաջ ՀՀ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի կողմից՝ Մարտիկ հաղորդաշարը ՀՀ Հանրայաին հեռուստատեսության 60 –րդ և ՀՀ Հանրային ռադիոընկերության 90-րդ տարեդաձերի կապակցությամբ ու զանգվածային լրատվամիջոցներով ԶՈՒ առօրյան լուսաբանելու համար պարգևատրվում է պատվոգրով, իսկ պարոն Ջաղինյանը «շատ է ցավում», թե ինչն է կամ որ մասն է ցավում, կարելի է իմանալ հաղորդման փակվելու պատճառը հասկանալուց հետո. Զորակցում ենք : 
Մարտիկի հանդեպ Հանրային հեռուստատեսության դիվերսիոն գործողությունների մասին դեռ լռում եմ… բայց հարկ եղած դեպքում կբացեմ շատ փակագծեր …լայն կբացեմ…
Հարց . Փակելով Մարտիկ հաղորդումը ու՞մ դեմ է դուրս գալիս Ռ.Ջաղինյանը, բանակի՞, զինվորի՞, զինվորի ընտանիքի՞, մշակույթի գործիչների՞, հանրությա՞ն, թե…
Հիշեցնեմ, Հանրային հեռուստատեսության շուրջ ծավալված վեջին աղմկահարույց քննարկումից հետո ՀՀ Նախագահ Ս.Սարգսյանը այցելեց Հ1 և հատկապես պարոն Ջաղինյանի հետ զրույցում տվեց ցուցում. մեջբերում եմ 
«Մինչև հաղորդում, պետք է տվյալ ոլորտի մասնագետների հետ խորհրդակցել, փորձել հասկանալ իրենց ցանկությունները, փորձել տեսնել, թե լսարանին ինչ է հետաքրքրում, իրենց հետ խորհրդակցելը կարծում եմ օգտակար կլինի: Փոխադարձ կապ պետք է լինի, հանրությունը պետք է ազդի հեռուստատեսության բուն նյութի վրա »:


P.S.

Ամեն անգամ, երբ Մարտիկը անակնալ թակում է որևէ դուռ, և արձակուրդ բերում զինվորի, վերջում գրեթե բոլոր ծնողները ասում են նույն բանը ՙ«Ես գիտեի , ես հավատում էի, որ մի օր էլ մեր դուռը կծեծեք»:

 
Սիրելի՛ զինվորների ծնողներ, կարող եք այլևս մեզ չսպասել:
Տոնական հաղորդումները նկարահանելու ժամանակ լրագրող- մեկնաբան Վարուժան Օլքինյանը կես կատակ, կես լուրջ ասաց. «Տղերք ձեզ կփակեն, ես նման ամանորյա տեքստ կարդացի 90- ականներին՝ «Հայլուրը» փակեցին», բայց մենք առարկեցինք, «Հիմա 90-ականները չեն»:
Փաստորեն, հիմա ինչպես ապացուցեց ՀՀԽ նախագահ Ռ. Ջաղինյանը, լավ էլ 90-ականներն են, ավելին՝ Նորքում ցուրտ է:

Հաղորդման ռեժիսոր՝ 
Արման Վարդանյան» 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին