▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աբովյանում շանը կրակել են և թողել, որ արնաքամ լինի

Կենդանասերները մայրաքաղաքի ու հայաստանյան այլ բնակավայրերի փողոցներում հաճախ են լինում շների սպանդի ականատեսները:

«Դինգո թիմ» հասարակական կազմակերպությունը տեսանյութ է ներկայացրել, որ նկարահանվել է ահազանգից անմիջապես  հետո Աբովյան քաղաք հասնելուն պես:

«Գիշերվա կեսին այ այսպիսի ահազանգ ունեցանք Աբովյան քաղաքից: Շանը կրակել են ու թողել այ այսպես արնաքամ լինի: Ու չնայած իր վատ վիճակին, նա դեռ պոչիկ է շարժում... Ու չնայած այն բանին, որ ուշ գիշեր էր ու մեր աղջիկները՝ ծնունդ էին տոնում, նրանք թողեցին իրենց տոնը ու շտապեցին Աբովյան՝ փրկելու շանը: Շունը հիմա կլինիկայում է: Վերքը շատ վատ վիճակում է, թիակն էլ վնասված է: Նա դեռ պետք է մի քանի օր հոսպիտալացվի, որ վերքը շատ լավ մշակվի, որից հետո հասկանանք վիրահատության ենթակա է թե ոչ:

Կլինիկային արդեն պարտք ենք 12.000 դրամ՝ 2 ռենտգենի և 3000 դրամ՝ 1 օր հոսպիտալացման համար: Ու դեռ չգիտենք էլ քանի օր է մնալու:

Օգնեք մեզ՝ օգնել նրան...

24100095040201 - Օվսաննա Հովսեփյան,Unibank

ArCa online - 9051 4102 0092 3316

IDRAM - 824044578»:

Ի դեպ, կենդանասեր Ռոլանդ Պողոսյանը, ով հայտնի է թափառող շների պաշտպանության առումով իր կատարած զգալի աշխատանքով, այս տեսանյութի վերաբերյալ գրել է.

«Գրառումս ուղղում եմ Անվտանգություն և առաջընթաց քարոզող մեր ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին։Փաստորեն, այսպիսին են ձեր կողմից մշակված անվտանգության մեթոդները։Խեղճ ու կրակ անտուն կենդանուն փողոցի մեջտեղում կրակել են  և թողնել, որ արնաքամ լինի։ Այդ որ օրենսդրական կետով եք առաջնորդվում,  Պրն.Կարապետյան»:

Հիշեցնենք, որ տարիներ շարունակ կենդանասերները գործադիրից պահանջում են կենդանիների պաշտպանության համար օրենքի նախագիծ , ինչպես նաև հանրային վերահսկողություն շների ստերիլիզացմամբ և հիվանդ շների քնեցմամբ զբաղվող կազմակերպությունների նկատմամբ:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին