▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տիգրան Մուկուչյանը՝ հրապարակված ձայնագրությունների մասին

«Բոլոր ձայնագրությունները խնդրել ենք պարոն Իոնիսյանից, վերցրել ենք, հիմա գնում են ուսումնասիրություններ, պետք է այդ ամբողջը լսել, յուրաքանչյուրն իրենից ներկայացնում է մեկ ինքնուրույն փաստական հանգամանք: Կլսենք, արդյունքում՝ ինչպիսի՞ն կլինեն դիրքորոշումները, դրանց վերաբերյալ կիրազեկենք»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը՝ խոսելով երեկ Sut.am կայքում հրապարակված ձայնագրությունների մասին:

Իսկ թե ե՞րբ կավարտվեն ձայնագրությունների ուսումնասիրությունները՝ Տ. Մուկուչյանը չմանրամասնեց՝ նշելով, որ դրանց ծավալից է կախված:

Հիշեցնենք, որ երեկ Sut.am կայքը հրապարակել էր ձայնագրությունները, որոնք, ըստ կայքի, փաստում են, որ ՀՀԿ-ն չարաշահում է վարչական ռեսուրսը դպրոցներում և մանկապարտեզներում: Այդ ձայնագրություններում հանրապետության բոլոր մարզերը և Երևանի բոլոր տարածքները ընդգրկող թվով 84 դպրոցների և 30 մանկապարտեզների տնօրեններ մանրամասն են պատմում իրենց հավաքագրած ցուցակների մասին:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին