▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եվս մեկ փաստ, որ կստիպի Ձեզ հիանալ Հասմիկ Պապյանով

Մեկ անգամ չէ, որ  հայ և համաշխարհային օպերային արվեստի զարգացման գործում իր ներդումն ունեցած Հասմիկ Պապյանն ապացուցել է  իսկական մտավորականի  կոչումին արժանի լինելն ու աչքի է ընկել ոչ միայն  քաղաքացիական ու հասարակական բարձր գիտակցությամբ,  այլ նաև համեստությամբ:

Հիշենք թեկուզ «Հաց բերող»-ի ճակատագրի նկատմամբ Հասմիկ Պապյանի սրտացավ վերաբերմունքն  ու  հայաստանյան վերջին զարգացումների վերաբերյալ նրա մտահոգություններն ու  սթափեցնող  գնահատականները:  

Asekose.am-ի ունեցած հավաստի տեղեկություններով,  ապրիլի 12-ին  Հասմիկ Պապյանի մասնակցությամբ՝   Պուչինիի «Տոսկա»  օպերայի ավարտը Մշակույթի նախարարությունը որոշել էր վերածել նրա մեծարման կարճ երեկոյի և պարգևատրել ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալով:

Սակայն, Հասմիկ Պապյանը դեմ է արտահայտվել նման սցենարին և շնորհակալություն հայտնելով պարգևի համար, ասել է, որ ներկայացման հաջորդ օրն ինքն անձամբ կներկայանա նախարարություն և կստանա մրցանակը, իսկ ներկայացումից մեկ օր առաջ ուշագրավ գրառում  է կատարել ֆեյսբուքյան իր էջում՝ հանդիսատեսին  խնդրելով ներկայացմանը գալ առանց ծաղիկների, ծաղկեփնջերի ու  ծաղկային զամբյուղների.  «Շատ կուզենայի, որ այդ գումարը ծախսեինք ավելի նպատակային...»,-գրել էր Հասմիկ Պապյանը:

Նշենք, որ այդպես էլ եղավ, ապրիլի 13-ին Հասմիկ Պապյանն այցելեց Մշակույթի նախարություն, որտեղ, ըստ պաշտոնական հաղորդագրության, հայ և համաշխարհային օպերային արվեստի զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի, ինչպես նաև ստեղծագործական գործունեության 30-ամյակի կապակցությամբ` Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, օպերային մեներգչուհի Հասմիկ Պապյանը պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության Ոսկե մեդալով:

 

Ա.Գրիգորյան 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին