▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դա ինձ բուժեց, և հրաշք տեղի ունեցավ, հիմա ուզում եմ կիսվել այդ հրաշքով. Յուլիաննա Պարակշիևա

Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» ստեղծագործությունը Յուլիաննան  Պարակշիևան առաջին անգամ իր համար բացահայտել է տարիներ առաջ։ Այդ ժամանակահատվածը նրա կյանքում լուրջ մարտահրավերներով լի մի փուլ է եղել, և «Նարեկը» անկմեկնելի հրաշքով փրկել է նրան՝ դուրս հանելով անլուծելի թվացող լուրջ խնդիրներից։

Ըստ Յուլիաննայի՝արդեն տարիներ անց, ապրելով և աշխատելով Մոսկվայում, իր համար բացահայտված հրաշքով կիսվելու և այն  տարածելու ցանկություն է ունեցել, սակայն ցանկացած մեծ աշխատանք պահանջումէ նույնքան մեծ նվիրում և առաջ է բերում դժվարություններ, որոնք ամենօրյա փորձություններ են ենթադրում։  Յուլիաննա Պարակշիևան այսամենի մասին պատմելէ Asekose.am-ին։

Նարեկացու միջոցով հրաշքներ տեղի ունեցան

Իմ կյանքի բարդագույն փուլն էի ապրում, երբ խնդիրներիս լուծման հարցում անզոր էին դարձել մարդիկ, անիմաստ և անօգուտ էին մարդկային սփոփանքն ու կարեկցանքը։ Այդ ժամանակ էր, որ Նարեկացու միջոցով հրաշքներ տեղի ունեցան։ «Մատյան ողբերգությանը» կենսատու դեր ունեցավ իմ կյանքում, անմեկնելիորեն օգնեց ինձ։ Պատահածից հետո սկսեցի մտածել, թե ինչպես կարելի է մարդկանց պատմել այդ ամենի մասին։ Ուզում էի, որ նրանք էլ ինձպես «բացեն» հրաշագործ Նարեկը, որը ես ինքս տարիներ առաջ ընկալում էի ուղղակի իբրև կարևոր մի գիրք, որը մենք էլ շատ հայ ընտանիքների նման ունեինք մեր տանը, սակայն բովանդակության, առավել ևս հրաշագործ էության մասին չունեինք գաղափար։ Միաժամանակ պետք է խոստովանեմ, որ չէի ուզում, որ մարդիկ Նարեկացի կարդան միայն այն ժամանակ, երբ վատառողջ են կամ ունեն այլ խնդիրներ, քանի որ Նարեկն առավել է իր հանճարեղության և հրաշագործության մեջ, դուրս է գալիս զուտ ֆիզիկական և հոգեկան խնդիրների լուծման շրջանակներից։

Ինձ ասացին` «Դու խենթ ես»

Սկզբում այս ամենը նախագիծ անվանելն էլ էր սխալ, պարզապես բացահայտածս հնարավորինս շատ մարդկանց շրջանում տարածելու ցանկություն ունեի, ևկարծումէի, որ դա պետք է անել ժամանակակից, մարդկանց համար այս պահին առավել հասանելի տարբերակներով։ Նշեմ, որ Երևանում սովորելեմ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում, սակայն արդեն Մոսկվայում պրոդյուսերական կուրսերի եմ հաճախել և ստացել համապատասխան որակավորում։ Հենց այդ ընթացքում էլ հետզհետե ձևավորվել է Նարեկացու հետ կապված մտախղացումս։ Մտածում էի, որ պետք է ցուցահանդես կազմակերպել,  սակայն չգիտեի, թե արվեստի ինչ գործեր պետք է ընդգրկեմ։  Նարեկացին գրելէ. «Նիրհում եմ՝մինչ դեռ արթունեմ, Թմրում եմ՝մինչդեռ զգաստ եմ երևում»։ Բնական է, որ յուրաքանչյուր ոք կարող է յուրովի ընկալել և վերարտադրել այդ գաղափարը։ Այդպիսով ինձ մոտ միտք  առաջացավ վիզուալացնել Նարեկի գաղափարախոսությունը։ Պատկերացնում էի,  որ օրինակ, ցուցահանդեսում պետք է ներկայացվեն լուսանկարներ, որոնցում մարդկանց վրա պատկերված կլինեն Նարեկից ոգեշնչված նկարներ։ Այդ նկարները հիմք կծառայեն ֆոտոնախագծին, ապա՝ֆոտոցուցահանդեսին։ Դիմեցի Երևանում բնակվող իմ արվեստագետ ընկերներին, սակայն իրենք ասացին, որ ես խենթ եմ։ Որոշեցի գաղափաներովս կիսվել նաև ռուս ընկերներիս հետ։

«Մատյան ողբերգության» գիրքը հիացրեց ռուս ընկեներիս

Շատ տաղանդավոր, հիանալի ռուս ընկերներ ունեմ, դիմեցի նրանցից երկուսին՝ լուսանկարչուհի Մարիա Անդրեևային և նկարչուհի Լիզա Տուլչինսկայային։ Նրանք ինձ ասացին, որ նախևառաջ պետք է կարդան «Մատյանողբերգության»-ը։ Մոտ մեկ ամիս անց հանդիպեցինք և նրանք պատմեցին,  թե որքան հիացած են գրքով, որքան ոգեշնչված։ Ասացին, որ զարմացած են, թեինչու մինչ այդ գաղափար չեն ունեցել Նարեկի մասին, չէ որ այն ոչ միայն հայի, այլ առհասարակ համամարդկային արժեք է և արվեստի գլուխգործոց։ Աղջիկներն ասացին նաև, որ գիրքը չափազանց բազմաշերտ է, այդ պատճառով էլ, գտնում են, որ պարզապես ֆոտոցուցահանդեսը բավարար միջոց չէին՝ Նարեկը ժամանակակից միջոցներով տարածելու մտահաղացումն իրագործելու համար։ Ասացին նաև, որ մեզ պրոֆեսիոնալ կազմակերիչ և գաղափարակից թիմ է անհրաժեշտ։ Այդպիսով, երկար փնտրտուքներից հետո, վերջապես գտանք Լյուդմիլային, ով հանձն առավ օգնել մեզ կազմակերչական հարցերում։ Այդպեսէլ սկսեցինք մշակել մեր «Նարեկացի» արտ-նախագծի կոնցեպցիան։ Լյուդմիլան, ով ազգությամբ նույնպես ռուս էսկսեց ևս խորությամբ  ուսումնասիրել Նարեկը։ Բացի այդ` պարբերաբար հանդիպումներ էինք կազմակերպում, որոնց ժամանակ ամուսինս, ով մեծ հայրենասեր է և հայոց պատմության և մշակույթի մեծ գիտակ, նրանց պատմումէր Հայաստանի,  դրա մշակույթի, պատմության, առհասարակ, «հայի»մասին։

Լյուդմիլան առաջարկեց ցուցահանդեսը մտովի բաժանել երեք մասի՝ մարմնական, հոգևոր և սուրբ հոգու։ Մեր գերխնդիրն էրն ախագծի ընթացքում լիարծեք ցույցտալ, բացահայտել զգացմունքներն ու հույզերը։ Երբ կառուցվածքն արդեն հստակեցվածէր, սկսեցինք փնտրել նկարիչների։ Դա արեցինք նաևֆեյսբուքի միջոցով։ Մենք ի սկզբանե որոշել էինք, որ այս ցուցահանդես պետք է մասնակցեն թե՛ռուս, և թե՛հայազգի նկարիչներ։ Մոտ կես տարի պահանջվեց, որպեսզի գտնենք «նրանց»։ Նշեմ, որ մեզ միացան երիտասարդ նկարիչներ նաևԳյումրիից, որոնք անչափ տաղանդավոր են ու պատրաստակամ։

---------

Կառուցվածքը հստակեցված էր։ Մեզ հետ էր տաղանդավոր մարդկանց մի ամբողջ բանակ։ Սկսեցինք փնտրել նախագծի իրագործման կարևորագույն մեկ տարր ևս՝ ֆինանսավորում։ Այդ նպատակով որոշեցինք նկարահանել փոքրիկ տեսանյութեր, որոնցում մարդիկ իրենք պետք է ընտրեն հատվածներ Նարեկից և ընթերցեն ռուսերենով կամ հայերենով՝ յուրօրինակ տեսագրության ֆորմատով։ Դրանք ի սկզբանե որոշել էինք նկարահանել ֆինանսավորում գտնելուհամար, սակայն այդ տեսագրություններն այնքան խորն էին ու իմաստաշատ, որ հասկացանք, որ դրանք կարող են լինել մերարտ-նախագծի մի մասը։

Նախագծ իիրականացման ընթացքում բախվեցինք մի խնդրի ևս. պարզվեց, որ Մոսկվայում հնարավոր չէ տպագիր տարբերակով գտնել ռուսերեն «Մատյան ողբերգության» գիրքը։ Հասկացանք, որ մեր նախագծի շրջանակներում պետք է լուծում տանք նաև այդ հարցին։ Որոշեցինք իրականացնել ռուսերեն «Մատյան ողբերգության» գրքի վերահրատաակումը։ Ֆինանսավորման համար դիմեցի հայ գործարար, բարերար պրոդյուսեր Արթուր Ջանիբեկյանին, ով էլ սիրով համաձայնեց մեզ աջակցել։

Վերադառնամ տեսագրություններին

Մեր տեսանյութերին, որոնք նկարահանվել են ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Հայաստանում, ի ուրախություն մեզ, մեծ պատրաստակամությամբ և սիրով համաձայնեցին մասնակցել նաև հայտնի դեմքեր։ Նրանց շարքում են դերասանուհի Յուլիա Ֆինկը, լուրերի մեկնաբան Արտյոմ Կարապետյանը, հաղորդավարուհի Սիմա Բաղդասարյանը, դերասան Մկրտիչ Արզումանյանը, ջազ-երաժիշտ Միշա Ամիրյանը մոդել Աննա Դեմիրխանյանը և այլք։

Եթե փորձեմ ամփոփել (չնայած, որ դեռ շատ հետաքրքիր բան մնաց պատմելու), ապա նշեմ,  որ այս աշնանն արդեն կունենանք մեր պաշտոնական կայքը, կներկայացնենք պատրաստված տեսանյութերը։ Շուտով նաև կվերահրատարակենք «Մատյանողբերգության» գիրքը ռուսերենով, որի մի մասը կնվիրաբերենք Մոսկվայի հայկական եկեղեցուն, իսկ մյուսը՝ Մատենադարանին։ Վերահրատարակումը կիրականացվի 1000 օրինակով։ Գրքի շնորհանդեսը կանցկացնենք և՛Հայաստանում, և՛Ռուսաստանում։ Այնուհետև կսկսենք պատրաստվել արդեն մյուս տարի կայանալիք բուն ցուցահանդեսին։ Նշեմ, որ մեր ստանձնած աշխատանքը պահանջում է մեծ պատասխանատվություն և նվիրում, ինչն իմ թիմի բոլոր մասնակիցները, ՓառքԱստծո, ցուցաբերում են լիարժեք, այս նախագծի իրագործմանյուրաքանչյուր օրվա ընթացքում։

Վերադառնամ տեսագրություններին.

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին