▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երկրագնդի աշխարհագրական անունները հայերենում իմաստ ունեն

Հայագիտությունը զարգացում է ապրում, քանի որ այն բացահայտումների համար պարարտ հող ունի: Փորձեմ ավելի ընդհանրական ոլորտներ ընդգրկելով՝ ցույց տալ հարցի ավելի ամբողջական լինելը: Ուսումնասիրությունը տարվում է որոշակի մեթոդիկայով, որի կետերն են.

Ա – մի տեղանվան ծագման բացատրության անհերքելի փաստի մեխանիզմը հիմք ընդունել համանման այլ բացատրությունների համար,

Բ – ընդունել, որ ուսումնասիրության կենտրոնում գտնվող հնագույն ժամանակների անվանակոչող մարդը տրամաբանության առումով ներկայիս մարդուց չի տարբերվում,

Գ – որոշ բառերի հնչյունական կազմի հայերենում անհամապատասխանության դեպքում, հիմք ընդունել հայերենում մեկ հիմքից ծագած այլ բառերում տրամաբանական կապ ունեցող բառի կամ բառամասի օգտագործումը:

Դ – շատ բառերի սկզբնամասում գրվող ս կամ զ հնչյունը համարել ցուցականի կամ որոշակիության իմաստ ունեցող հոդ:

Ե – աշխարհագրական անվանման բացատրությունի տեղաբնակ և ոչ տեղաբնակ ժոզովուրդների լեզուներով համարել արդեն հայերենով անվանակոչված բառի փոխանցումը տվյալ լեզու։

Ասիա, Եվրոպա, Աֆրիկա աշխարհամասերում գտնվող շատ աշխարհագրական անունների հայերենում իմաստ ունենալը ուսումնասիրելով, բաց կթողնենք Ամերիկան, քանի որ այնտեղ եղած աշխարհագրական անունների համարժեքները կան իսպաներենում ու անգլերենում:

Ուսումնասիրությունը կատարվում է միայն անվանման հայերենում իմաստ ունենալու և այն քննարկվող անվան բովանդակությանը համապատասխանելու սկզբունքով։

Սկսենք մեր ուսումնասիրությունը, հիմք ընդունելով արիացիների գաղթի ճանապարհը դեպի Եվրոպա: Հայտնի է, որ արիացիները Եվրոպա են գաղթել Հայկական բարձրավանդակից, մասնավորապես Վանա լճի շրջակայքից դեռևս հազարամյակներ առաջ:Մասնագետները այն թվագրում են մ․թ․ա․ 2-րդ հազարամյակով։ Գամկրելիձե, Իվանով. այս հեղինակները գիտականորեն բացատրել են դա, ցույց տալով նրանց գաղթի ճանապարհը՝ շրջանցելով Կասպից ծովը, առանց հատելու Կովկասը։ Բնականաբար նման մասսայական տեղաշարժերից առաջ մարդկանց մի փոքր խումբ որոնում է նոր հողեր, գտնում այնտեղ հասնելու ամենակարճ ճանապարհը: Բայց ինչո՞ւ արիացիները Եվրոպա մտան՝ շրջանցելով Կասպից ծովը: Կար ավելի կարճ ճանապարհ, որը հատում էր Կովկասյան լեռները: Անցնենք առաջին ուսումնասիրությանը: Բացատրություների մեջ որոշ դեպքերում շատ չեմ մանրանա, հիմք ընդունելով ընթերցողի մոտ ընկալման համապատասխան հիմքի առկայությունը, որն իր հերթին նշանակում է ավելի խորը չբացատրել չմբռնողների համար։

Եվ այսպես.

ԿՈՎԿԱՍ – այն կառուցված է ԿՈՎ և ԿԱՍ բառերից: Դե պատկերացրեք ժամանակը. մարդիկ գերդաստաններով, ողջ ունեցվածքով գաղթում են ու հանկարծ ԿՈՎը հրաժարվում է անցնել լեռնաշղթան: Կովը կասեցվեց, չանցավ: Ասեմ, որ ընտանի կենդանիներից լեռնային տեղանքում զառիվայրներից ամենաշատը կովն է վախենում: Կովը կաց- կաս եղավ: այդտեղից էլ – ԿՈՎԿԱՍ: Բառը հենց ԿՈՎ և ԿԱՍ մասերի բաժանելու տրամաբանակոնությունը ցույց է տալիս Կասպից անվանման ԿԱՍ-ով սկսվելը։

ԿԱՍՊԻՑ – սա անպայման կապ ունի ԿՈՎԿԱՍ-ի ԿԱՍ-ի հետ: Դե եթե արիացիները շրջանցել են Կասպից ծովը ու մտել Եվրոպա, նշանակում է այդպես է լուծվել նրանց գաղթի հարցը: Կասեցման հարցը լուծվել է շրջանցելով։ Թե այն ինչ իմաստ ունի իր ամբողջական անվանմամբ, այսինքն Պ-ի առկայությամբ ԿԱՍՊ առաջանալուն, արդեն նեղ մասնագիտական ուսումնասիրության հարց է և հարկ չեմ համարում ավելին խորանալ: Բավարարվեմ նշել, ու ԿՈՎԿԱՍ-ի ԿԱՍ-ը անպայման կապ ունի ԿԱՍՊԻՑ-ի ԿԱՍ-ի հետ:

ԱՐԱԼ և ՈՒՐԱԼ – սա անվերապահորեն կապ ունի ԱՐ-ի հետ, ցույց է տալիս արիացիների անցած ուղին։ Իհարկե ՈՒՐԱԼ-ը ուղուց հեռու է, բայց հստակ երևում է կապե ԱՐԱԼ-ի հետ։

ԴՈՆ, ԴՆԵՊՐ, ԴՆԵՍՏՐ, ԴԱՆՈՒԲ – այս գետերի անվանումների մեջ բոլորում էլ կա դոն, դան մասնիկը, որը առնչվում է հայերեն դոնդող, դանդաղ բառերի հետ: Այս գետերն ի տարբերություն լեռնային արագահոս գետերի հոսում են դանդաղ, որոշ դեպքերում համարյա աննկատ: Լեռնային տեղանքից գաղթող մարդկանց համար այս հանգամանքը անպայման պիտի ուշադրության արժանանար:

ԿԱՐՊԱՏ – քարե պատ: Այս մասին չեմ ուզում խոսել, քանի որ այն պարզաբանվել է վաղուց, միայն ավելացնեմ, որ լեռնաշղթան ունի П – պեաձև կառուցվածք, ներսում հովիտ:Լեռնաշղթան հովիտի համար պատերի դեր է տանում:

ՍԿԱՆԴԻՆԱՎ – այստեղ արդեն կարելի է զարմանալ: Այն բաժանվում է մասերի. ՍԿԱՆԴ և ՆԱՎ: ՍԿԱՆԴ-ում Ս ունի հոդի դեր: Բառը դառնում է ԿԱՆԴ-ը , որը հավասարազոր է հայերեն ԿԵՆԴ-ին: Հին հայերենում կա նաև սկունդ բառը, որը նշանակում է կենդանի: Բառակապակցության իմաստը գումարվում է կենդանի նավ բառերի հավաքական իմաստի մեջ: Ուշադրություն դարձրեք Սկանդինավյան թերակղզու գծագրին: Այն հիշեցնում է կենդանու կառուցվածք, որն ունի գլուխ, ոտքեր, իրան, պոչ և նավի նման ջրի մեջ է: Զարմանանք, թե այն ժամանակների համար ինչպե՞ս են կարողացել նման ճշգրտությամբ ստանալ նման մեծ թերակղզու աշխարհագրական պատկերը: Զարմանանք և այն թողնենք այլ մասնագետների ուսումնասիրությանը:

ԻՎԵՐԻԱ – նման անվանումները երկուսն են: Մեկը Վրաստանն է, մյուսը՝ Իսպանիան: Այն բխում է Ի ՎԵՐ բառից և իմասով լիովին համապատասխանում է աշխարհագրական տեղանքի առանձնահատկությանը: Պատմական Հայաստանի սահմանը Կուր գետն էր: Դրանից հետո սկսվում է բարձրացող ընթացք դեպի Կովկասյան լեռներ. Ի ՎԵՐ: Այնտեղից դեպի վար ընթացքն էլ տանում է ԱՎԱՐ-ների երկիր: Այսինքն իջնում ենք դեպի վար. Ա-ՎԱՐ: Իսպաիայի ԻՎԵՐԻԱՆ դարձյալ նույն տրամաբանությանն է ենթարկվում: Նրա ափերը ողողող ջրային տարածքներից թերակղզու կենտրոն հասնելու համար պիտի գնաս Ի-ՎԵՐ տարբերակով:

ԿՈՒՐ – պատմական Հայաստանի սահմանային գետ: Այն նման է մարդու ձեռքին; ՈՒնի ձեռք իմաստը: Ինչպես ձեռքն է ձգվում մարմնի կողքով: Առնչվում է ԿՈՒՌ – ձեռք բառին: Առավել ևս երբ ունի դաստակի հետ նույնացվող դելտա: Ռուսերենում էլ գետ – река բառը նույն рука բառն է։

Եթե անցանք գետերին ապա կարելի է հիշատակել Նեղոս և Լենա գետերը։

ՆԵՂՈՍ – նեղ բառից։ Այն համարվում է աշխարի, եթե ոչ առաջին, ապա երկրորդ ամենաերկար գետը, բայց մեծ գետերին հատուկ լայնություն չունի։ Առավելագույն լայնությունը 1500 մետր է, այն դեպքում, երբ գետեր կան 60-80 կիլոմետր լայնությամբ, իսկ աշխարհի ամենալայն գետը Լա – Պլատան է, որի լայնությունը ահռելի է 220 կիլոմետր։ Նեղոսի հայերենով իմաստը հասկանալուն օգնության է գալիս նրա ափերում ապրող կենդանին՝ կոկորդիլոսը, որը ոչ այլ ինչ է քան անմիչապես երախը մինչև կոկորդը բացող կենդանի։ Թույլ աղավաղումով крокодил և crocodile անվանումները բխում են հայերենից։ Թե Նեղոսի ափերին բնակվող տեղաբնակ ցեղերից մեկի լեզվում նիլ-ը ջուր է նշանակում, դա արդեն կարող է և հայերենով սահմանված Նեղոս անվանումից փոխառնված լինի։

ԼԵՆԱ – լայն բառից։ Տեղաբնակների լեզվով այն նշանակում է մեծ գետ։ Լայնությունը հասնում է մինչև 30 կիլոմետր, այն դեպքում, երբ Ամուրի լայնությունը 50 կիլոմետր է, իսկ Օբինը՝ 60։ Ինչ է ստացվում, մինչև Լենա հասնելը արդեն հանդիպել են լայն գետերի և տեսնելով Լենան այն ևս հաստատագրել են որպես լայն, ամբողջական դիտարկումից հետո։ Հիշատակենք նաև, որ յակուտների լեգենդների մեջ կան հայկականության տարրեր։

ԲԱՅԿԱԼ և ԲԱԼԽԱՇ։ Մի դեպքում հանդիպում ենք հայերեն ԿԱԼ բառին, մյուսում ԽԱՇ: Բալխաշը գտնվում է անապատային կլիմայական գոտում, իսկ դա արդեն կապ ունի խաշած բառի հետ։ Կրկնեմ դարձյալ, որ տեղաբնակների լեզվով բացատրություններ կարող են առաջանալ արդեն անվան սահմանումից հետո։

ՀՈԼԼԱՆԴԻԱ – այն ցածր է ծովի մակերևույթից: Կառուցված է ՀՈՐ և ԼԱՆԴ բառերի միացումից: Ֆրանսերենում էլ Pays-Bas նշանակում է ցածր երկիր, Nederlands նշանակում է ներքին հողեր։ Գիտենք, որ Հոլլանդինան ցածր է ծովի մակարդակից, իսկ հոլ-հորը՝ փոս, ցածր իմաստով համապատասխանում է անվանման իմաստին:

ԿՈՐԴԻԼԵՐԱ – այն ակնհայտ ԿՈՐԴՈՒՔԻ լեռներ անվանման կրկնությունն է և կապվում է լեռնաշղթա իմաստին: Այսինքն ոչ պարզ լեռ. Լեռների բարդույթ, տվյալ դեպքում լեռնաշղթա ձևի մեջ: Հասկանալի լինելու համար ասեմ, որ ԿՈՐԴ բառը մի ակունքից ծնված, համանման տարբեր բառերին իմաստ տվող մեկ բառից է առաջացել և գտնվում է իմաստային ընդհանրության մեջ այնպիսի բառերի ինչպիսիք են. կոԿՈՐԴ, ԲԱՐԴ, ԲԵՐԴ, ԲՈՒՐԴ, ԲԱՐՁ, որոնք բարդույթ, պնդություն, բարձրություն են արտահայտում և, բնակնանաբար պարզունակության կրող չեն: ԿՈՐԴԻԼԵՐԱՆ իսպաներենի միջոցով տեղափոխվել է Ամերիկյան աշխարհամաս:

ՀԻՄԱԼԱՅ – կառուցված է հիմնական և լեռ բառերի միացման վրա: Այո դա մոլորակի ՀԻՄՆԱԼԵՌՆ է

ՍԱՀԱՐԱ – ՍԱ ՀԱՐ Ա, այսինքն ծովից ծով անապատ: Հին աշխարհի այդ աշխարհագրական տեղանքը ուսումնասիրողները նրան տվել են անուն. անապատ ՀԱՐ հավերժ իմաստով:

ՍԻԲԻՐ — Սիբիրը նույն север բառն է, որը հայերեն սևեռ-ուն բառի կետ կապ ունի։ Այսինքն խիստ, խիստ կլիմայական պայմաններ։

Անցնենք մի քանի պատմական աշխարհագրական անվանումների պարզաբանմանը:

ՓՌՅՈՒԳԻԱ – Չզարմանաք, որ ասեմ սա ԱՖՐԻԿԱ բառն է առանց առաջին ա-ի: ՈՒրեմն այսպես: Այստեղ պետք է ղեկավարվենք նույն սկզբմունքով, ինչ որ ՍԿԱՆԴԻՆԱՎԻ դեպքում: Փռյուգիան գտնվում է Փոքր Ասիա թերակղզու արևմտյան ափին: Թերակղզին նման է լեզվի: Լեզվի է նման նաև ՄԻջերկրական ծովի արևելյան մասը: Բառը կառուցված է ԼԵԶՈՒ բառր վրա, որն իր տարատեսակներում ունի այս ձևերը․ ԼԻԶ, ԼԻԴ, ԼԻԲ, ՌԻԳ, ԼԱԳ, ՐԻԶ, որոնք և տարբեր ձևերով արտահայտվում են իմաստային առումով լեզվի նմանվող տարբեր բառերում աՌՈՒՅԳ, , կոՐԻԶ, եՐԻԶ, եՐԵՍ, ԼԱԲառոշ, ԼԻԲրետո, ԼԱԿել և այլն: Տվյալ դեպքում ԱՓ-ՌՅՈՒԳԻԱ է, լեզու և ափ բառերի միցումից: Իսկ ԼԻԲԱՆԱՆ, ԼԻԲԻԱ անվանումներն են հենված են ԼԻԲ -լեզու հիմքի վրա:

Նույն կանոնով պետք է վերաբերվել ԼԻԴԻԱ, ԿԻ-ԼԻԿ-ԻԱ, ՊԱՓ- ԼԱԳ-ՈՆԻԱ , ԿՈ- ԼԽԻԴ-Ա: Եթե միայն հաշվի չառնենք Կոլխիդայի մեջ խ-ի առկայությունը, ապա մնացած բոլոր դեպքերում երևում է լեզու բառը իր ՌԻԳ, ԼԻԴ, ԼԻԿ, ԼԱԳ ձևերով։ ԿՈ-ն ցույց է տալիս խորություն: Դա լավ երևում է կորիզ, կոկորդ, խորիզ բառերում: Կիլիկիայի ԿԻ-ն հավանաբար ձևափոխված կո-ն է: Եթե Փոքր Ասիա թերակղզին նման է լեզվի, ապա ԿԻԼԻԿԻԱՆ և ԿՈԼԽԻԴԱՆ նրա խորքում են գտնվում: Թե ԿՈԼԽԻԴԱՅԻ Խ-ն ինչպես հայտնվեց ու ինչ տրամաբանության է ենթարկվում, դժվարանում եմ ասել:

ԱՆԱՊԱ – քաղաք Սև ծովի ափին: Անապատ բառի հետ ուղղակի առնչություն ունի:

ՍՏԱՆ – ՀնդկաՍՏԱՆ, Պարսկաստան, ՂազախՍՏԱՆ, ԼեհաՍՏԱՆ: Ստանը ծագում է հայերեն ՈՍՏԱՆ բառից: ՀԱՅՈՍՏԱՆ, ՊԱՐՍԿՈՍՏԱՆ և այլն: Սա էլ կարելի է մանրամասն բացատրել հիմք ընդունելով ոստանի ոստից առաջացած լինելու հանգամանքը՝ երկրի բնակավայրերը դիտելով մի ընդհանուր ծառի ճյուղեր, ոստեր։

Անդրանիկ Փահլևանյան

Մագաղաթ

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին