▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռուս մոդելը Միհրան Հարությունյանին մեղադրել է իրեն ծեծի ենթարկելու մեջ. ի՞նչ է թաքնված այս ամենի հետևում

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:

Մեր ըմբիշ Միհրան Հարությունյանին բոլորդ էլ լավ հիշում եք: Հիշում եք նաև, որ նա Բաքվում ընթացող Եվրոոպական առաջին մարզական Խաղերում հունահռոմեական ըմբշամարտի արծաթե մեդալակիր է եղել, հիշում եք նաև, թե ինչպես մրցավարները Ռիո 2016 օլիմպիական խաղերին նրանից խլեցին ոսկի մեդալը և այլն: Բաքվում կայացած մրցաշարի ժամանակ ևս մրցավարները լուրջ ազդեցություն ունեցան Միհրանի մեդալի վրա:

Այս ամենից հետո Միհրանն իր հարցազրույցներից մեկում նշել էր, որ իր դեմ մաֆիա է աշխատում և նրանք են իր այդ ձախողումների պատճառը:

Հիմա կրկին Միհրանը խնդիրներ ունի, բայց արդեն անձնական կյանքում, որի առիթից օգտվում են նաև ադրբեջանական աղբյուրները ու լուսաբանելով դա՝ փորձում են ստվերել իրենց ըմբիշների ցույցերը և բողոքները:

Հիմա, ինչ-որ ռուս մոդել ոստիկանություն է դիմել՝ իբր իրեն ծեծի է ենթարկել Միհրան Հարությունյանը: Պատկերացրեք՝ ռուս մոդել և ըմբշամարտիկ Միհրան Հարությունյան ու ծեծ: Արդեն զարմանալի է, չէ՞: Միհրանի ծեծից հետո հաստատ այդ մոդելը ամենալավագույն դեպքում վերակենդանացման բաժանմունքում կլիներ: Մոդելը որպես ապացույց ինչ-որ լուսանկար է տրամադրել, որտեղ երևի է աչքի վրա ինչ-որ կապույտ բան, որը երևի ունքերը հանելուց պինցետն է վնասել: Ու ասում է , որ Միհրանը իրեն ծեծել է: Ադրբեջանցիներն էլ իրար հերթ չտալով տարածում են նյութը:

Միհրանը արդեն հերքել է, որ կապ ունի այդ ամենի հետ, պատրաստ է դատարանում կամ ոստիկանությունում ապացուցել իր անմեղությունը: Չնայած դա անզեն աչքով է տեսանելի է, որ Միհրանի ծեծելուց հետո ոչ մի ռուս մոդել այլևս դիմում գրելու հնարավորություն չէր ունենա:

Օգոստոսի 30-ին Միհրան Հարությունյանի հարսանիքն է: Երջանկություն մախթենք և հետագայում փորձանքներից ու վատ մրցավարներից հեռու թող մնա մեր մարզիկը:

Աշոտ Ասատրյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին