▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փոխնախարարի լեքսիկոնն ու Լևոն Մկրտչյանի կարծիքը սուբյեկտ Վահրամ Մկրտչյանի մասին

«Օրինակ, երբ Երևանու ավագանու անդամ Ծիտը տիկին Բախշյանին ասում է «պարոն Բախշյան» կամ «Անո» հասկանում ես, որ գործ ունես բարեկրթության հետ ակնհայտորեն խնդիր ունեցող սուբյեկտի հետ, որը չի գիտակցում իր և հանրային շահը: Երբ ավագանու անդամ Իգիթյանն է նույն տիկնոջ հասցեին օգտագործում «ձենդ կտրի» արտահայտությունը և արժանանում շրջապատի քրքջոցներին հասկանում ես, որ գործ ունես ինչ-որ սուբյեկտների հետ, որոնց համար տեղին է օգտագործել «նե իզվեստնի նաուկե զվեր» որակումը:Երբ կրթության փոխնախարար Վահրամ Մկրտչյանն է տիկին Բախշյանի հասցեին օգտագործում սուբյեկտ բառը հասկանում ես, որ վերջինս մնացել է կրթության մեկ այլ փոխնախարար Մանուկ Մկրտչյանի կազմակերպած մեթոդաբանական սեմինարների և խաղերի «տակ» և չգիտի, որ մեթոդաբանական սեմինարների եզրույթները այլ իրավիճակներում կարող են ոչ կոռեկտ հնչել: Մի խոսքով վերոնշյալ սուբյեկտներին, որոնք արտահայտվեցին տիկին Բախշյանի հասցեին միավորում է մի բան նրանց բոլորի հասցեին հանրությունը օգտագործում է հետևյալ բառակապակցությունը «Արա, հո դուք յեեեեզ չեք, այ... »:

Հիշեցնենք, որ այսօր, լրագրողների հետ զրույցում,  ՀՀ ԿԳ փոխնախարար Վահրամ Մկրտչյանը՝ անդրադառնալով Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանի նախաձեռնությանը, որով վերջինս պահանջում է նախարար Լևոն Մկրտչանի հրաժարականը, ասել է. «Այդպիսի ավագանու անդամ ճանաչում եմ, բայց կրթության ոլորտի փորձագետ չեմ ճանաչում»:  «Այդ սուբյեկտը վերջերս ազատվեց կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրենի պաշտոնից », – շարունակեց փոխնախարարը՝ վստահեցնելով, որ նախարարությունում այդ նախաձեռնությունից մտահոգ չեն:

Տեսանյութը՝ Ֆակտոր.am-ի

Իսկ ահա փոխնախարարի հարցազրույցի մասին ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանի տեսակետը.

Տեսանյութն՝ ԱրարատՆյուզ.am-ի

Կարդացեք նաև՝ «Բարեպաշտ» Վահրամ Մկրտչյանը.«Ժողովուրդ»

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին