▲ Դեպի վեր

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Հայհոյանքներ, ծեծ, սպառնալիքներ. Ջուսի սենսացիոն բացահայտումներն ամուսնալուծության մասին

Սո՛ւտ է, Արամ Մանուկյանի տունը չի՛ քանդվելու ու ավտոտնակ չի՛ դառնալու.Ճարտարապետը հերքում է

ԵՊՀ-ում կրքերը թեժ են․ ուսանողները պատրաստվում են նոր բողոքի ակցիայի

Ասե՛ք մեկ բան, որը կարող ենք Եվրոպա արտահանել

Դավայ, հուպ տուր...Ի՞նչը Կարեն Կարապետյանին դրդեց այս անգամ արտասանել իր հայտնի խոսքերը



2017-10-13 15:57:57

Կարեն Կարպետյանն այսօր ծանոթացել է «ԱրմՊրոդԷքսպո» ամենամյա  գյուղատնտեսական ցուցահանդեսին ներկայացված արտադրանքին:

Ցուցահանդեսի մասնակիցների մեկը պատանի է եղել, ով մշակել է բույսերը կաթիլային համակարգով մշակելու ծրագիր, ինչը վարչապետին ոգևորել է  ու ստիպել ասել իր  հայտնի խոսքերը՝  «դացայ, հուպ տուր...»:

Նշենք, որ «ԱրմՊրոդԷքսպո» մասնագիտացված ցուցահանդեսին մասնակցում են գյուղատնտեսական մթերք վերամշակող ընկերություններ Հայաստանի Հանրապետությունից և Արցախից: Ցուցահանդեսին ներկա էր նաև Վրաստանի գյուղատնտեսության նախարար Լևան Դավիթաշվիլին:
Կառավարության ղեկավարը շրջել է տաղավարներով, ծանոթացել ցուցահանդեսին մասնակցող ընկերությունների ներկայացրած ապրանքատեսականիին, արտադրական, իրացման և արտահանման ծավալներին, ինչպես նաև զարգացման ծրագրերին: «ԱրմՊրոդԷքսպո»-ի բացօթյա ցուցադրության հատվածում վարչապետին են ներկայացվել գյուղատնտեսական տեխնիկայի, ինտենսիվ այգիների և կաթիլային ոռոգման համակարգերի հնարավորությունները: Կարեն Կարապետյանը հետաքրքրվել է նաև ֆերմերային տնտեսությունների հետ տարվող աշխատանքներով՝ կարևորելով ֆերմերների վերապատրաստման ուղղությամբ շարունակական քայլերի իրականացումը: 
Կառավարության ղեկավարը գոհունակությամբ նշել է, որ այս տարի «ԱրմՊրոդԷքսպո»-ն իրենից ներկայացնում է որակապես նոր ցուցահանդես՝ բիզնես տրամաբանությամբ և կոնկրետ արդյունքների արձանագրմամբ: Տաղավարներով շրջայցի ընթացքում վարչապետ Կարապետյանը ողջունել է գյուղատնտեսության ոլորտի ընկերությունների գործունեությունը և նշել, որ կառավարությունը պատրաստ է անհրաժեշտության դեպքում աջակցել նրանց ընդլայնման ծրագրերին:
«ԱրմպրոդԷքսպո» մասնագիտացված ցուցահանդեսի նպատակն է՝ ներկայացնել գյուղատնտեսական արտադրության և հումք վերամշակող արդյունաբերության հնարավորությունները, հաստատել գործարար կապեր և խթանել արտահանումը: 2017 թ. ցուցահանդեսին մասնակցում է գյուղատնտեսական մթերք վերամշակող, ագրարային ոլորտն սպասարկող և ծառայություններ մատուցող 110 կազմակերպություն: 







Нравится





Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:

Լրահոս

На следующий день я пришел в редакцию с большим советским фотоаппаратом. Эта камера снимала на широкую пленку. На каждом пленке можно было снять 12 кадров. Заняв свое место, я стал ждать.