«Человек и закон» ռուսական հաղորդման ժամանակ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը կրկին անդրադարձել է իր և կնոջ` Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի միջև տեղի ունեցած աղմկահարույց միջադեպին:
«Ինձ արգելել էին մտնել թատրոն, բայց չէ որ ես այդ թատրոնի գեղարվեստական ղեկավարն էի: Դա մարդկային ֆաշիզմ է»,- պատմել է դերասանը` հավելելով, որ կնոջ հետ վեճի պատճառով մի քանի օր ստիպված է եղել գիշերել թատրոնում, ինչի հետևանքով բաց է թողել ինսուլինի հերթական ներարկումը, որն էլ հանգեցրել է դերասանի առողջական վիճակի վատթարացմանը:
Լրագրողի այն հարցին` Ջիգարխանյանը սիրելո՞վ է հրաժարվում կնոջից, թե՞ ատելով, դերասանը հրաժարվել է պատասխանել. «Դրա համար Ֆրեյդին է պետք դիմել»,- ժպիտով ասել է նա:
«Ինձ համար դեռ դժվար է, ես դեռ նրան տեսնել չեմ ցանկանում: Դա տխուր բան է, Աստված տա՝ դուք չհանդիպեք նման պատմությունների: Կանցնի ժամանակ, ես կմտածեմ, թե ինչու այսպես տեղի ունեցավ: Դա շատ երկար պատմություն է, Հնարավոր է՝ կյանքս այսքանով վերջանա»,- իր խոսքը եզրափակել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Արմեն Ջիգարխանյանը ոստիկանությունում հաղորդում է տվել` կնոջ՝ դաշնակահարուհի Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայային մեղադրելով իրեն սպանելու փորձի համար: Ռուսական առաջին ալիքի եթերում դերասանն ասել է. «Այդ կինը` Վիտալինան, ինձ անարդար ձևով շատ մեծ ցավ է պատճառել: Ես այս պահին պատրաստ չեմ նրան ներելու: Վստահ ասում եմ` ոչ: Նա իրեն ճղճիմ ձևով է պահել, նա գող է, այլ ոչ թե մարդ»,- ասել է Ջիգարխանյանը` հավելելով, որ իրենից 44 տարով երիտասարդ կնոջ հետ կոնֆլիկտի մանրամասները կպատմի հիվանդանոցից դուրս գրվելուց հետո:
Կարդացեք նաև` Ես 82 տարեկան եմ, բայց գնալու տեղ չունեմ. ո՞ւր եմ հասել. Արմեն Ջիգարխանյանի կինը նրան անօթևան է թողնում
Նա գող է, այլ ոչ թե մարդ. Արմեն Ջիգարխանյանը պատմել է ողջ ճշմարտությունը կնոջ հետ կոնֆլիկտի մասին
Արմեն Ջիգարխանյանի բացառիկ հարցազրույցը՝ ռուսական «Пусть говорят» հաղորդմանը