▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արյուն է, նախնիներ, արյան կանչ. բացառիկ տեսանյութ, որում Ֆիլիպ Կիրկորովը խոստովանում է, որ հայ է

 

 

 

Ներկայացնում ենք արխիվային տեսանյութ, որում լրագրող Համլետ Ղուշյանը տարիներ առաջ Ֆիլիպ Կիրկորովից Հայաստանում հարցազրույց էր վերցրել: Տեսանյութը բացառիկ է նրանով, որ հայկական արմատների մասին երբեք չխոսող Ֆիլիպ Կիրկորովը նշում է, որ ինքը հայ է:  Երգիչը լրագրողի այն հարցին` արդյո՞ք հայերեն կարողանում է խոսել, նշում է հետևյալը:

«Ոչ միայն խոսում եմ, այլև` երգում: Ամեն դեպքում արյուն է, նախնիներ, արյան կանչ»:

Կիրկորովը նշում է, որ առաջին անգամ է Հայաստանում, ապա հավելում է, որ Ալլա Պուգաչովայի համար Երևանը և Հրազդանն իր գործունեության  կարևոր  կետերից են:

Հիշեցնենք, որ Ֆիլիպ Կիրկորովը ներկայումս միշտ նշում է, որ ինքն ազգությամբ բուլղարացի է, ավելին` տարիներ առաջ տեսահոլովակ էր նկարահանել Թուրքիայի դրոշը պատկերող հագուստով:

Ժամանակին  էլ մեծ աղմուկ էր բարձրացել, երբ Կիրկորովն ասուլիսին վիճել էր հայ լրագրողի հետ` ծաղրելով նրա ազգությունը, ինչից հետո Հայաստանում երգչի համերգը չեղյալ էր հայտարարվել, քանի որ համարվել էր «Persona non grata»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին