Մոսկվայի կենտրոնում՝ Բասմանի թաղամասում, բացվել է արտասովոր սրճարան՝ «Սրճարան Բիկինի» անվանումով: Սրճարանում բոլոր մատուցողներն ու մատուցողուհիները բիկինիով են աշխատում: Նշենք, որ այս սրճարանում աշխատանքի կարող են անցնել միայն մարզական կառուցվածքով աղջիկները: Ուշագրավն այն է, որ սրճարանում արգելված է ալկոհոլի վաճառքը և այցելուներին առաջարկում են սուրճի 30 տեսակներ:
Հատկանշականն այն է, որ սրճարանի սեփականատերը հայ է, ով նշում է, որ ցանկացել է Մոսկվային մի քիչ ամառային ջերմություն նվիրել: