▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչպես Արթուր Ավետյանին հաջողվեց դառնալ ֆրանսիական կոնյակ արտադրող աշխարհահռչակ ընկերության բաժնետեր

Ֆրանսիայի Նանսի քաղաքի հայկական համայնքի նախագահ, Ֆրանսիայի գինեգործների միության անդամ Արթուր Ավետյանն իր «Ավետյան» ընկերությամբ արդեն մի քանի տարի է, ինչ դարձել է ֆրանսիական հեղինակավոր «Cognac Paris» կոնյակ արտադրող ընկերության բաժնետեր: Այս մասին Արթուր Ավետյանն ասաց Asekose.am-ին` նշելով, որ առաջարկը ստացել է աշխարհահռչակ կոնյակներ արտադրող այս ընկերության ընտանիքի կողմից:

«Իմ և այս ընտանիքի  ծանոթությունն ու համագործակցությունը սկսվել է 2016 թ.-ին: Հենց այդ պահից էլ «Ավետյան» ընկերությունը դարձավ առաջին կարգի  կոնյակ արտադրող այս ընկերության բաժնետեր: Իմ և ընկերության սեփականատեր պարոն Ֆրանսուայի ծանոթությունը տեղի էր ունեցել ցուցահանդեսներից մեկի ժամանակ, ապա նրա կողմից հնչեց միասին աշխատելու առաջարկը»:

Արթուր Ավետյանի խոսքով` եթե այս ընկերության կոնյակները նախկինում վաճառվում էին միայն Ֆրանսիայում, մասնավորապես` բարձրակարգ ռեստորաններում, ապա այսօր պատկերն այլ է.

«Մեր համագործակցությունից հետո կոնյակն առավել ակտիվ սկսեցի ներկայացնել Ռուսաստանում, մասնավորապես` Մոսկվայում: Այս տարի փետրվարին ռուսաստանաբնակ հայ գործարար Սերգո Ստեփանյանի և նրա ղեկավարած  «ARSIB» հոլդինգի շնորհիվ այս կոնյակը  կներկայացնենք Տյումենում, ինչպես նաև բիզնես ֆորումի շրջանակներում կներկայացնենք նաև ռուս գործարարներին: Հավելեմ, որ «Cognac Paris»-ը կարելի է փորձել նաև Հայաստանում, իսկ  ապագայում  ծրագրում ենք այն արտահանել Չինաստան և ԱՄՆ»:

Արթուր Ավետյանը տեղեկացրեց նաև, որ 2017 թվականին Փարիզի ցուցահանդես-համտեսի ժամանակ «Cognac Paris»-ը ճանաչվել է առաջինը: Ընկերության հետ համագործակցում են այնպիսի աշխարհահռչակ դեմքեր, ինչպիսիք ենք  երգչուհի Պատրիսիա Կաասը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

«Այսքանով չենք սահմանափակվի, նախատեսում ենք համագործակցել նաև այլ գերաստղերի հետ, թեպետ դեռ անունները չեմ նշի»:

Հավելենք, որ «Cognac Paris»-ը հիմնադրվել է  1875 թ.-ին, այն համարվում է  Grand Champagne, արտադրում է 3-ից մինչև 115 կոնյակներ:

Հեղինակ` Լիլիթ Հակոբյան

Կարդացեք նաև`

Դեկտեմբերի 1-ից ֆրանսիական բացառիկ գինիներն առաջին անգամ Հայաստանում կարելի է փորձել միայն Ժան Պոլ-ում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին