▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանի բանտից ազատված բլոգեր Լապշինը հայ զինվորի պատկերով վերնաշապիպով լուսանկար է հրապարակել

 Լապշինը` հայ զինվորի պատկերով վերնաշապիկով. լուսանկար

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Բլոգեր Ալեքսանդր Լապշինը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել, որում շապիկով է, որի վրա պատկերված է հայ զինվոր: Հավելենք, որ շապիկի հերոսն այն զինվորն է, ում լուսանկարն ապրիլյան քառօրյայի ընթացքում մեծ տարածում էր գտել:

«Ընկերներ, ինչպիսի՞նն է իմ նոր շապիկը: Այն շատ առանձնահատուկ է: Ի՞նչ եք կարծում, ո՞ր բանակի զինվորն է պատկերված»,- գրել է Լապշինը:

Հավելենք, որ Ադրբեջանի բանտից ազատվելուց հետո Լապշինը ներկայումս Իսրայելում է:

Հիշեցնենք, որ բլոգերը մտադիր է Բաքվից ֆինանսական փոխհատուցում պահանջել, թեև դեռ չի որոշել, թե ինչքան «հաշիվ» է ներկայացնելու Ադրբեջանին։

Նշենք, որ Լապշինը երեք տարվա ազատազրկման էր դատապարտվել առանց Ադրբեջանի իշխանության հետ համաձայնեցնելու Արցախ այցելելու համար։

2016 թվականի վերջին Լապշինը Մինսկում ձերբակալվել էր Ադրբեջանի հարցման համաձայն, որը նրան «սև ցուցակի» մեջ էր ընդգրկել առանց Բաքվի համաձայնության Արցախի Հանրապետություն այցելելու պատճառով: Բելառուսի գլխավոր դատախազությունը որոշում էր ընդունել Ադրբեջանի հարցումը բավարարելու և Լապշինին հանձնելու մասին:

Ավելի ուշ Ադրբեջանի նախագահը ներում էր շնորհել բլոգերին, և նա ազատ էր արձակվել, որից հետո բլոգերը պատմել էր, որ նրան ծեծի են ենթարկել, սակայն դա հանրությանը ներկայացվել է որպես ինքնասպանության փորձ, որպեսզի հետո այդ միջադեպն օգտագործվի որպես «ներման ձևական պատճառ»։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին