▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լապշինը հայկական տեսահոլովակով ցույց է տվել, որ ի տարբերություն ադրբեջանցիների` հայերն ագրեսիվ չեն

 

Բլոգեր Ալեքսանդր Լապշինը ֆեյսբուքյան իր էջում տարածել է հայկական «Detq» խմբի  «Toy Guns» («Խաղալիք հրացաններ») տեսահոլովակը` գրելով հետևյալը.

«Երեկվա ադրբեջանական դաստիարակչական տեսանյութից հետո, որում մանկապարտեզներում սերմանում էին ատելություն հայերի նկատմամբ, կոնտրաստի համար դիտեք այս հաճելի տեսահոլովակը`կրկին երեխաների մասնակցությամբ: Երգը երկու հայ զինվորներ են գրել, ովքեր մասնակցել են 2016-ին Ղարաբաղում տեղի ունեցած ապրիլյան պատերազմին: Իսկ այս երգը խաղաղության համար է, որ չմահանան ոչ հայ, ոչ էլ ադրբեջանցի երիտասարդները»:

Հավելենք, որ երեկ համացանցում բուռն քննարկվում էր տեսանյութ, որում Բաքվի դպրոցներից մեկում ուսուցչուհին հարցում է երեխաներին, թե ինչու են հայերն Ադրբեջանի թնշամիները, երեխաներից մեկը պատասխանում է. «Նրանք սպանել են մեր մարդկանց», «սպանել են մեր բոլոր զինվորներին»։ «Հայերը բռնազավթել են մեր հողերի 20 տոկոսը…», – շարունակում է ուսուցչուհին։

Նշենք, որ համացանցում առաջին անգամ չէ, որ հայտնվում են նման տեսանյութեր։

Հիշեցնենք, որ Լապշինը երեք տարվա ազատազրկման էր դատապարտվել առանց Ադրբեջանի իշխանության հետ համաձայնեցնելու Արցախ այցելելու համար։

2016 թվականի վերջին Լապշինը Մինսկում ձերբակալվել էր Ադրբեջանի հարցման համաձայն, որը նրան «սև ցուցակի» մեջ էր ընդգրկել առանց Բաքվի համաձայնության Արցախի Հանրապետություն այցելելու պատճառով: Բելառուսի գլխավոր դատախազությունը որոշում էր ընդունել Ադրբեջանի հարցումը բավարարելու և Լապշինին հանձնելու մասին:

Ավելի ուշ Ադրբեջանի նախագահը ներում էր շնորհել բլոգերին, և նա ազատ էր արձակվել, որից հետո բլոգերը պատմել էր, որ նրան ծեծի են ենթարկել, սակայն դա հանրությանը ներկայացվել է որպես ինքնասպանության փորձ, որպեսզի հետո այդ միջադեպն օգտագործվի որպես «ներման ձևական պատճառ»։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին