Տեղեկացրել էինք, որ մամուլում տեղեկություն էր տարածվել, որ Երեւանի քաղաքապետի օգնական Գոռ Վարդանյանը Ֆեյսբուքի իր էջից հեռացրել է վարչապետ դառնալու կապակցությամբ Սերժ Սարգսյանին ուղղված իր շնորհավորանքը։ Ավելին, ականատեսներից պատմել են, որ նա այսօր Հյուսիսային պողոտայում գրկել ու շնորհավորել է մարդկանց՝ Սերժ Սարգսյանի հրաժարականի կապակցությամբ։
Հրապարակումից հետո Դուքենդո կարատեի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջից նամակ է ստացվել Asekose.am-ի խմբին, որը ավելի հոխորտանքի էր նման, սակայն այն ևս ներկայացրեցինք մեր ընթերցողներին՝ առանց մեկնաբանության և կրճատման:
Համացանցում հայտնվել է վերը նշվածի մասին տեղեկատվությունը, որը, ևս ներկայացնում ենք առանց ավելորդ մեկնաբանության: