▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ավելի քան 2 միլիարդ դրամի խախտման փաստեր՝ Հանրային հեռուստաընկերություն

Հետք.am-ը,  գրելով, որ  Ֆինանսների նախարարությունը ներկայացրել է Հայաստանի պետական բյուջեի կատարման նկատմամբ հսկողության 2017 թվականի արդյունքների վերաբերյալ հաշվետվությունը, ըստ որի՝ մոտ 5 մլրդ դրամի խախտման փաստեր են արձանագրվել, նշում է, որ ամենամեծ ծավալի խախտման փաստերն արձանագրվել են Հանրային հեռուստաընկերությունում, եթե դիտարկենք ըստ առանձին կառույցների:

«Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ում ստուգումների արդյունքում հայտնաբերվել է պետական աղբյուրներից հատկացվող գումարների ծախսման ավելի քան 2 մլրդ դրամի խախտման փաստ։ Այսինքն՝ արձանագրված ընդհանուր խախտումների (4.978 մլրդ դրամ) ավելի քան 40%-ը գրանցվել է Հանրային հեռուստաընկերությունում։   

«2017թ. ընթացքում Տեսչության կողմից համապատասխան աշխատանքներ են տարվել ՀՀ վարչապետի կողմից տրված հանձնարարականների պատշաճ կատարման ուղղությամբ: ՀՀ վարչապետի 20.04.2017թ. N 02/23.19/9694-17 հանձնարարականի հիման վրա «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» փակ բաժնետիրական ընկերությունում իրականացվել է ՀՀ պետական բյուջեից, հանրապետական նպատակային հատուկ ֆոնդերից և պետական այլ աղբյուրներից հատկացված միջոցների ծախսման նպատակայնության և հիմնավորվածության, գնումների գործընթացի ճշտության և օրինականության ստուգում»,- նշված է հրապարակված նախագծում:

Հատկանշական է, որ Հանրային հեռուստաընկերությունը արձանագրված խախտումների 2 մլրդ դրամից միայն մոտ 321 մլն դրամն է ենթակա վերականգնման (վերաձևակերպման)։  

 

 

 

 

 

 

 

Լուսանկարում՝ Ռուբեն Ջաղինյանն ու Մարգարիտ Գրիգորյանը

Որոշման նախագծում և հավելվածներում չի մանրամասնվում, թե կոնկրետ ինչ խախտումների մասին է խոսքը։ Մեր հարցին, թե մասնավորապես ի՞նչ խախտումներ են արձանագրվել Հանրային հեռուստաընկերությունում, Ֆինանսների նախարարությունից պատասխանեցին, որ արձանագրվել են հարկաբյուջետային և հաշվապահական հաշվառման սահմանված կանոններից շեղումներ:

«Նշված գումարից վերականգնման ենթակա 183.6 մլն դրամն արդեն իսկ մուտքագրվել է ՀՀ պետական բյուջե, 132.6 մլն դրամը արձանագրվել է որպես վերաձևակերպման ենթակա գումար, իսկ 1.692.8 մլն դրամը ենթակա չէ վերականգնման կամ վերաձևակերպման և այդ մասով ընկերության կողմից շտկվել են արձանագրված թերությունները»,- նշված է հարցման պատասխանում:

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Կարդացեք նաև՝  Նիկոլ Փաշինյանն ինքն է խոստացել վերացնել ԽԾԲ-ների «ինստիտուտը»

 

Կարդացեք նաև՝ Իշխանափոխությունը Հ1-ում. նույն ձայնով ու ինտոնացիայով շարունակում են քծնել իշխանությանը

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին