▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ունենք պատվի խնդիր, իմ հարազատ ընկերներն էլ ինձ չեն հասկանում. Մանվել Գրիգորյան

 

 

Մանվել Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է իր պաշտպանյալի տեսաուղերձը և կից գրառել. «Մարդը, ազատության մեջ գտնվելով, չի հեռանում դատարանի դահլիճից»։

 

 

 

 

 

 

 

 

«Պարո՛ն, Գրիգորյան, փաստորեն, 6 ժամ է՝ ձերբակալման ժամը լրացել է, դատավորը դրա մասին մեզ տեղյակ է պահել: Ուղեկցող գնդի տղաներին դահլիճից դուրս է հրավիրել և ասել է՝ «դուք ազատ եք»: Հիմա ուզում եմ ձեզանից հարցնել՝ դուրս չգա՞նք: Մենք ազատ ենք, մեր նկատմամբ այս պահին խափանման միջոց չկա կիրառած, ժամ չկա դրած, մենք ազատ ենք»,- դիմելով Գրիգորյանին՝ հարցրեց պաշտպան Արսեն Մկրտչյանը: 

 

 

 

 

 

 

 

 

 

Հարցին ի պատասխան՝ Մանվել Գրիգորյանն ասաց.

«Մենք այս պահին ունենք պատվի խնդիր, և ինձ պետք է ապացուցել իմ մեղավորության մասը: Ես տասնյակ հազարավոր մարդկանց հետ ճանապարհ եմ անցել, չգիտեմ՝ ով ինչ է մտածում այս պահին իմ մասին: Ես մինչև վերջին պահը պետք է սպասեմ, որովհետև իմ հարազատ ընկերներն էլ ինձ ճիշտ չեն հասկանում: Ընդհանուր՝ իմ մեջ չէ խնդիրը: 

Ես հավատում եմ ինձ, իմ ընկերներին, իմ երկրին, իմ պետությանը և արդարադատությանը: Ժամանակը բոլորի դատավորն է և կիմանանք ճիշտը»,- ասաց Գրիգորյանը:

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը 2 ամսով կալանավորվել է ամառանոցում ապօրինի զենք, ռազմամթերք հայտնաբերելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում: Քրեական գործը հարուցվել է ՀՀ Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 2-րդ մասի հատկանիշներով։ Ավելի ուշ ԱԱԾ-ն նոր մանրամասներ է հայտնել: Պարզվում է, որ Մանվել Գրիգորյանը կասկածվում է նաեւ ապրիլյան պատերազմի օրերին դպրոցականների կողմից զինծառայողների համար ուղարկված օգնությունը յուրացնելու համար: Այնուհետեւ այդ ամենը հաստատող հաղորդագրություն եւ տեսանյութ էր տարածել ԱԱԾ-ն։ 

Տեսանյութը` Արսեն Մկրտչյանի ֆեյսբուքյան էջից

Կարդացեք նաև`Մանվել Գրիգորյանի պաշտպանը վարչապետից պահանջում է հրապարակավ ներողություն խնդրել գեներալից, եթե քննությունն այլ բան պարզի

Եղբորս պահել են ջրհորում, շղթայած. սարսափազդու պատմություն՝ Մանվել Գրիգորյանի մասնակցությամբ

Երեսիս ոնց ա նայելու, էդ քֆուրները, որ մոտս ա կերել. ո՞նց կարելի էր հերոսից իջնել «տուշոնկա» գողցողի. Սարոյանը` Մանվել Գրիգորյանի մասին

Կարդացեք նաև` ԱԱԾ. Առաջնագծի զինվորներին ուղարկված օգնությունը արկղերով Մանվել Գրիգորյանի առանձնատանն էին

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին